Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-20 16:19:13
Հասարակություն
Երբ գրագողության հիմքում անպատժելիությունն է
Ինչպես հայտնաբերել և կանխել գրագողությունը: Իրականում այն շատ լուրջ և համակարգային խնդիր է, որը բնորոշ է բոլոր բնագավառներում, ոչ միայն գիտական հանրության միջավայրում: Շատերը գրագողության են դիմում նաև անտեղյակության պատճառով:
2019-06-20 16:09:50
Հասարակություն
Լրագրողը ձերբակալվել է՝ խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լրագրողի կողմից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Լրագրողը ձերբակալվել է:
2019-06-20 13:20:19
Քաղաքական
ԱԺ-ն հավանություն տվեց պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությանը
ՀՀ ազգային ժողովը հավանություն է տվել 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագծին: Այն հաստատվել է հունիսի 20-ի նիստում քվեարկությամբ: Կողմ է քվեարկել 94 պատգամավոր, դեմ՝17-ը:
2019-06-20 13:05:08
Քաղաքական
Կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է, որ Կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն: Նա հիշեցրել է, որ 2018-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահի, վարչապետի, Երևանի քաղաքապետի ընտրություններ և Թավշյա հեղափոխություն:
2019-06-20 12:35:58
Հասարակություն
Գնդակներ՝ Քաղսի համայնքի երեխաներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ֆուտբոլի գնդակներ է ուղարկել Կոտայքի մարզի Քաղսի համայնքի դպրոցի աշակերտներին, այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են լուսանկարներ, թե ինչպես են դպրոցականներն իրենց ուժերով ֆուտբոլի դարպասի ցանցեր գործել և կարգի բերել խաղահրապարակը:
2019-06-20 11:50:08
Հասարակություն
Նոր Նորքի ոստիկանները ավազակային հարձակումը բացահայտել են թարմ հետքերով (տեսանյութ)
Նոր նորքի 3-րդ զանգվածում գործող մթերային խանութներից մեկում ավազակային հարձակում է եղել: Ոստիկանության ներկայացրած տեսանյութից պարզ է դառնում, որ անձը, որը դանակով սպառնացել է վաճառողին, իրավապահների օպերատիվ աշխատանքի շնորհիվ շատ արագ բացահայտվել է: Նա բերման է ենթարկվել ևախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: