Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Նրա ծնողները հինավուրց Գողթան գավառից էին, որը պատմահայր Խորենացին գովերգել էր որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք:
Պատանեկության տարիներից երաժշտության մոլի սիրահար Արամ Խաչատուրյանը ինքնուրույն դաշնամուր է նվագել, փորձել է յուրովի ներկայացնել արդեն ծանոթ երաժշտական ստեղծագործությունները:
1921 թվակակնին Արամ Խաչատուրյանը բնակություն հաստատեց Մոսկվայում, ընդունվեց տեղի համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, բայց շուտով թողեց համալսարանն ու դարձավ Գնեսինների երաժշտական ուսումնարանի սան:
«Հենց սկզբից Խաչատրյանի ստեղծագուրծություններում նկատելի էին ինքնուրույն երաժշտական մտածողության սաղմերը, զգացվում էր երիտասարդ ու ժամանակակից կյանքի զարկերակը»,-ականվոր կոմպոզիտոր Միքայել Գնեսինը նման խոսքերով է բնութագրել երիտասարդ կոմպոզիտորի ուսման ընդամենը երկրոդ տարվա ընթացքում գրաված գործերը։ Այսօր մեր հանճարեղ կոմպոզիտորի ծննդյան օրն է։
Ռադիոլուրն այսօր անցկացնել է Մաեստրոյի երևանյան տուն-թանգարանում և ցուցանմուշների միջոցով բացահայտել նրա կյանքի ու ստեղծագործության՝ լայն հանրության աչքից թերևս մի փոքր ավելի հեռու մնացած հետաքրքիր փաստերը։
1978 թվականի հունիսի 1-ին Արամ Խաչատուրյանը տոնելու էր ծննդյանն 75-ամյակը, սակայն մաեստրոն չապրեց մինչև հոբելյանը, վախճանվեց նույն թվականի մայիսի մեկին։ Մոսկվայից նրա դին տեղափոխեցին Հայաստան և թաղեցին իր մեծ ուսուցչի՝ Կոմիտասի կողքին։
Ամեն անգամ Հայաստան գալիս Խաչատուրյանն անպայման այցելում էր Կոմիտասի շիրիմին և ամեն առիթով շեշտում՝ իմ ուսուցիչը մեծն Կոմիտասն է։