Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սևանի ջուրը պետք է խնայողաբար օգտագործել
2019-06-06 13:40:35

Կառավարությունն այսօր ոռոգման նպատակով այս տարվա համար Սևանա լճից ջրառի վերաբերյալ որոշում է ընդունել: Նախատեսվում է Սևանա լճից 2019 թվականին ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը սահմանել 170 միլիոն խորանարդ մետր ՝ շուրջ 32 հազար հեկտար հողերի ոռոգման ջրապահովման պակասը մեղմելու համար:

140 միլիարդ խ/մ ջրառի վերաբերյալ առաջարկ է եղել: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ հաշվի են առել, որ ջրամբարների լցվածությունը 60 միլիոնով խ/մ-ով ավելի է, սակայն այն չի ընդունվել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշված առաջարկը մերժելու վերաբերյալ պարզաբանել է, որ ջրապահանջարկի հայտը կազմում է 170 միլիոն խ/մ, բայց բացթողումը միանգամից չի լինելու, այլ չափաբաժիններով և ամբողջովին վերահսկողության ներքո:

«Դա շատ կարևոր է, պետք է խնայողաբար օգտագործել»,-արձագանքել է վարչապետը:

Շրջական միջավայրի նախարար էրիկ Գրիգոյանն էլ նշել է, որ խնդիրը խորքային է և, որ այս տարի ևս հանձնաժողով կստեղծվի, որը կվերահսկի Սևանից թողնված ջրի հետագիծը՝ հենց ամենասկզբից:

Ամենաընթերցվածը