Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լավրովը պատմել է Ղրիմում երկրորդ հանրաքվե անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկի մասին
2019-06-06 12:03:33

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին առաջարկել է Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման հարցով ևս մեկ հանրաքվե անցկացնել:

Լավրովի խոսքով՝ Քերին, որը 2013-2017 թվականներին ամերիկյան դիվանագիտության ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում, 2014 թ. ապրիլին թերակղզում անցկացված հանրաքվեից անմիջապես հետո առաջարկել է ևս մեկն անցկացնել` հասկանալով, որ «ամեն ինչ եղել է այնպես, ինչպես Ղրիմի ժողովուրդն է ցանկացել»: Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնը հասկացել է, որ հանրաքվեի արդյունքները օբյեկտիվ են:

Մոսկվան Քերիի առաջարկը մերժել է: « «Ինչի՞ համար: Եթե Ձեզ ամեն ինչ հասկանալի է, ինչու մեկ անգամ ևս մարդկանց տանել ինչ-որ քվեարկության: Հուսով եմ, որ Ջոնը ինձանից չի նեղացել», - ասել է Սերգեյ Լավրովը` հավելելով, որ Քերիին իր հուշերում երկկողմանի զրույցներից հրապարակել է մի շարք գաղտնիքներ:

2014 թ. մարտին Ղրիմի ժողովրդի ճնշող մեծամասնությունը (96 տոկոսը) հանդես է եկել Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին:

 
Ամենաընթերցվածը