Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երեւանը հաշվարկում է թուրք-ադրբեջանական զորավարժությունների ռիսկերը
2019-06-04 18:28:09

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Նախիջևանում երկու օրից թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններ են սկսվելու։ Դրանք կտևեն մինչև հունիսի 11-ըՀամատեղ զորավարժությունը կկոչվի «Անխախտ եղբայրություն 2019»՝ հայտարարում է Ադրբեջանի ՊՆ-ը:

Զորավարժությունների անցկացման համար  զինտեխնիկան արդեն պատրաստ է, լուսանկարները հրապարակել են ադրբեջանական կայքերը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ թե՛ զորավարժությունները, թե՛ Բաքվից հնչող հայտարարությունները լարվածության աճին նպաստող քայլեր են

Նա պատահական չի համարում ԵԱՀԿ միջնորդների վերջին հայտարարությունում տեղ գտած ձևակերպումը, որով կողմերին կոչ էր արվում  առավելագույն զսպվածություն ցուցաբերել իրավիճակի սրացումից խուսափելու համար:

«Այդ քայլերով Բաքուն ցույց է տալիս, որ տրամադրված չէ կառուցողական բանակցությունների: Մենք շարունակելու ենք առաջ մղել մեր խաղաղության օրակարգը, մթնոլորտի առողջացման ու հետագայում ձևաչափի լիարժեք վերականգմանն ուղղված: Բանակում կատարվող ռեֆորմները ցույց են տալիս, որ հաշվի ենք առնում ռիսկերը»:

Ռիսկային են առհասարակ բոլոր զորավարժությունները, սակայն հայկական կողմը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ վստահեցնում է ադրբեջանագետը:

Թեև ռազմական գործողությունների վտանգը երբեք չի վերացել, սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը և սպասվող խորհրդարանական ընտրությունները, Բաքուն նման քայլի չի գնա։
2020 -ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները, ըստ Տաթև Հայրապետյանի, խոստանում են բավականին հետաքրքիր լինել հատկապես ընդդիմության կողմից խորհրդարան մուտք գործելու ձգտման ֆոնին:

«Ես հստակ միտում եմ տեսնում, որ Բաքուն փորձում է իրավիճակը տանել լարվածության, ինչը նրանց բնավ չի հաջողվելու»:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը հորդորում է շատ ուշադրություն չդարձնել թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությանը:

Նախիջևանը վաղուց է վերածվել ռազմականացված գոտու և հայկական կողմը պետք է արդյունավետ հակազդման քայլեր մշակի՝ կարծում է:Նա հատկապես ուշադրություն է հրավիրում զորավարժությունների խորագրի՝ «Անխախտ եղբայրություն 2019» -ի վրա:

Համանման խորագրով զորավարժություն ընթացել է ՀԱՊԿ շրջանակներում.

«Թուրքիան ռեգիոնալ ռազմաքաղաքական անվտանգային հարցերը փորձում է խաղարկել Թուրքիա-ՌԴ հարաբերությունների հարթությունում: Գերտերություններ են համարվում և մրցակիցներ են: ՌԴ փորձում է առաջ մղել իր շահը ՀԱՊԿ-ի աջակցությունը ստանալով և առաջին հերթին Հայաստանի աջակցությունը: Թուրքան դա փորձում է կատարել Ադրբեջանի հետ զորավարժությունների, ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում»:

Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Նախիջևանում, ինչին ի պատասխան ՌԴ էլ ՀՕՊ համակարգեր է ձևավորում, ինչը, Վերանյանի կարծիքով, հենց նախիջևանյան ուղղությունը պաշտպանելու համար է։

0:00
0:00

Ամենաընթերցվածը