Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ավիացիոն ոլորտի լավագույն փորձը՝ «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» գագաթնաժողովում
2019-06-04 10:23:17

Երևանում մեկնարկել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովը, որին մասնակցում են Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի, Ուրուգվայի և Հայաստանի օդանավակայանների շուրջ 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ:

Գագաթնաժողովին, որը կընթանա մինչև հունիսի 6-ը, օդանավակայանների ներկայացուցիչները կներկայացնեն ավիացիոն ոլորտի իրենց լավագույն փորձը, նվաճումները, կքննարկեն ոլորտի առջև ծառացած մարտահրավերները, կներկայացնեն լուծման մոտեցումներ, կխոսեն ապագա զարգացումների, նոր տեխնոլոգիաների, նորարարությունների, ինչպես նաև ոլորտային այլ հարցերի շուրջ։

Այսօրվա մեկնարկային միջոցառմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

2014 թվականի Արգենտինայում մեկնարկած նման ձևաչափով հանդիպումները կրում են շարունակական բնույթ և միտված են աշխատանքում առավել բարձր արդյունքի ապահովմանը։ Վերջին անգամ հանդիպումը տեղի էր ունեցել 2016 թվականին, Բրազիլիայում։ 2017 թվականի դրությամբ ընկերության օդանավակայանները սպասարկել են 77 մլն ուղևորի։

Ամենաընթերցվածը