Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
15 ոսկե կանոն բերքառատ ջերմոց ունենալու համար
2019-06-04 12:00:52

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

15 կանոն՝  ջերմոցում  էկոլոգիապես  մաքուր գյուղմթերք ստանալու համար«Ռադիոլուրն» այն փնտրել ու գտել է Արարատի մարզի Սիփանիկ համայնքում։

ՌԴ-ից Հայաստան վերադարձած մեր զրուցակիցը կոտրել է բոլոր կարծրատիպերը՝  էկոլոգիապես լավ բերք հնարավոր է ստանալ ավազուտներում ու քիչ ծախսով։

Ազատություն՝ ՌԴ-ից Հայաստան վերադարձած այս ընտանիքին ամենաշատը հենց ազատությունն է գնահատում. «Ինչ անում ես, քոնն է, իսկ Ռուսաստանում ինչ անում ես, չգիտես՝ քոնն է, քոնը չի, մի օր կարող են ուղղակի հանել ու՝ դեպորտ»։

Դեպորտի  չսպասեցին, որոշեցին վերադառնալ, սակայն ոչ թե հով ու զով Գավառ, այլ ՌԴ-ում սովորած  գյուղացիական գիտելիքները ներդնել՝ ոչ ավելի, ոչ պակաս կլիմայի առումով տրամագծորեն հակառակ մարզում՝ Արարատում։ Ու ընտրեցին ոչ թե սովորական հող, այլ՝ աղուտները՝ Սիփանիկը.

«Սկզբից շատ դժվար էր։ Եկել ենք նախ Երևան, ջերմոցներ ենք վարձել, հետո այս հողը գնեցի, Գավառում առանձնապես աշխատանք չկար։ Եթե մեծ գումար ունենաս, կարելի էր մեծ ջերմոց հիմնել։  Սակայն, այլ աշխատանք չկար, հետո քաղաքից եկանք էստեղ»։

Արտակ Ղարանլղցյանը աղուտները պատահական չի ընտրել։ Նախ՝ առաջին  250 քառակուսի մետրը, հետո արդեն՝  տարածքը մեծացրել է։ Ասում է՝ սա ջերմոց չի՝ ցածր է, պետք է ավելի բարձր լինի, լոլիկ, վարունգ, բուլղարական պղպեղ աճեցնելու համար.

«Աղի հողեր են, մեր հողը տակի հողի հետ կապ չունի։ Ես գտնում եմ, որ այս մեթոդն ավելի ճիշտ է։ Փտած գոմաղբ է ու ավազ, դրա մեջ եմ ես աճեցնում։ Ընդհանրապես թունաքիմիկատ չի օգտագործվում։

Եթե բույսի դիմադրողականությունը  բարձր է, այն չի հիվանդանում՝ ասում է զրուցակիցս ու մանրամասն բացատրում, թե ինչպես կարելի է բիոհումուս ստանալ.

«Տերևները հավաքում եմ, լցնում եմ տասը տոննայանոց տարայի մեջ, ինքը էդտեղ փտում է, դառնում է հասանելի պարարտանյութ»։

80 տոկոսը բիոհումուսն է, 20 տոկոսը՝ անհրաժեշտ հանքային նյութերը՝ կալցին, ազոտը կամ կալիումը։

Ոռոգման  կաթիլային համակարգը  հեշտացրել է աշխատանքը։ «Ժամանակ չես ծախսում ջրելու վրա, մոտ հինգ անգամ այն հեշտացել է»,- ասում է։ Այն հեշտ է, եթե գիտես՝ ինչ  ես  անելու:

Լոլիկի բերքը կսկսեն հավաքել մի քանի օրից, իսկ այն ուշանում է, քանի որ որևէ միջոցով չեն փորձում արհեստական միջամտությամբ կարմրելը արագացնել՝ 27-ից բարձ ջերմաստիճանն արդեն ցանկալի չէ։ Այստեղ նաև՝ հովացման  համակարգն է նորագույն.

«Հովացման համակարգը այսպես է՝ գետնի տակից ջուրը պոպմը վերցնում է, փչում է  ջերմոցի վրա։ Սառեցնում է, նորից գնում լցվում է փոսի մեջ։ Մոտ տասը աստիճանով իջեցնում ենք ջերմաստիճանը։ Դա արդեն նորմալ է»։

Արտակը գիտի նաև՝ ինչպես տաքացնել ջերմոցը՝ գումար ու ժամանակ խնայելով. «Ես գտնում եմ, որ առաջին հերթին ոչ թե պետք է ջեռուցես, այլ պաշտպանես ցրտից։  Սա լամինատի տակի պադմոշկան ա, որի 10 մմ հաստությունը պահում է մինչև 10 աստիճան ցուրտ։ Երկու տարի առաջ, որ ձմեռը մեղմ էր, ես սրա շնորհիվ ունեցել եմ վարունգ ու Նոր տարուն վաճառել եմ հենց սրա շնորհիվ»։ 

Անսալով շուկայի պահանջին՝ այժմ  հիբրդիներ է աճեցնում, նախընտրում է, սակայն, տեղական սորտերը, դրանք դեռ հայկական  շուկայում իրացնելու  խնդիր ունի։ Նազրվան փորձել է աճեցնել.

«Տեղականը չափից շատ համով է։ Նազրվանը, որ ուտում ես, ոնց որ մեղր լինի։ Բայց ես չկարողացա գտնել շուկան։ Հիբրիդը բերքատու է, համն էլ է լավը, եթե այս մեթոդով ենք մշակում՝ առանց սրսկման ու թունաքիմիկատների։ Բիգբիֆը ինձ ավելի է դուր գալիս, քան մյուսը՝ մախիտոսը։ Ավելի շուտ է հասնում, շատ է բերք տալիս։ Մախիտոսը ավելի կայուն է»։

«Սպառողների  20 տոկոսին է միայն հետաքրքրում որակը, մյուսները՝ ավելի շատ արտաքին տեսքն են կարևորում՝ ասում է։ Անցած տարիները  դժվար էին,- ասում են զրուցակցիս ընտանիքում։ Կինը՝ Գոհարը, այլ տնտեսություններում տեսնում էր այն, ինչն այդպես էլ երբեք չի հասկանա՝

« Ձեռքերս դողացնելով ես կարմրացնում էի, ասում էի Աստված իմ, ոնց։ Իրենց հատվածը թողել են ու ասում են՝ մի փչի։  Գալիս էի ու կռվում էինք։ Ասում էի՝ ինչո՞ւ  էկոլոգիապես մաքուր  ստանանք։ Ամեն տարի էկոլոգիապես մաքուր ու մենք  ոչնչի չենք հասնում»։

Արտակը  հաջողության  հասնելու համար 15 ոսկե կանոն ունի, դրանցից մի քանիսին մենք անդրադարձանք, մյուսների մասով  էլ զրուցակիցս պատրաստ է անհրաժեշտ տեղեկությունը տրամադրել։

0:00
0:00

Ամենաընթերցվածը