Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին հայտարարել է, որ Նինոծմինդայում տուրիստական ենթակառուցվածքների կառուցման համար կծախսվի շուրջ 3 մլն 700 000 լարի:
Նա, aliq.ge-ի փոխանցմամբ, վարչապետ Մամուկա Բախտաձեի և կառավարության այլ անդամների հետ միասին հունիսի 1-ին մասնակցել է Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում Սուրբ Նինոյի Վրաստան մուտք գործելու 1700-ամյակին նվիրված հանդիսություններին:
«Նինոծմինդայում նախատեսում ենք շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել, ինչը ենթադրում է Փարվանա լճի հարակից տարածքում, Փոկայի հայրերի մենաստանում, տուրիստական ենթակառուցվածքի՝ ավտոկայանատեղիի, այցելուների կենտրոնի, հուշանվերների խանութների կառուցում: Նմանատիպ ենթակառուցվածքների կառուցումից հետո այն արժեքավոր ու կարևոր վայր կդառնա ոչ միայն հավատացյալների, այլ նաև զբոսաշրջիկների համար»,- հայտարարել է Ցկիտիշվիլին:
Նա տեղեկացրել է առաջիկա օրերին շինարարությունը սկսելու համար կհայտարարվի մրցույթ: