Այսօր մեկնարկում էԴոնալդ Թրամփի պետական այցը Մեծ Բրիտանիա: ԱՄՆ-ի նախագահին ու առաջին տիկնոջը Լոնդոնում ընդունելու է Անգլիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Նախագահը Բուքինգեմյան պալատում մասնակցելու է պետական ճաշկերույթին եւ հանդիպում է ունենալու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:
Թրամփը նաև հանդիպումներ կունենա Բորիս Ջոնսոնի եւ Նայջըլ Ֆարաջի հետ, որոնք Մեյից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենահավանական թեկնածուներն են: Մեյը երկու օր անց թողնում է պաշտոնը, քանի որ նրան չհաջողվեց Եվրոպական միությունից իր երկիրը դուրս բերելու հարցում հասնել համաձայնության:
Չնայած Մեյի հեռանալու հանգամանքին, Թրամփի հետ նա քննարկելու է երկու երկրների համար կարեւր համարվոր մի շարք, այդ թվում առեւտրին, Իրանի ու Չինաստանի նկատմամբ որդեգրվելից քաղաքականությանն առնչվոր հարցեր: