Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-03-27 13:00:28
Տնտեսական
Զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան
Այս տարի Հայաստանի բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 միլիարդ դրամով: Այս մասին խորհրդարանում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին տարիների համար նախատեսվածից ավելի գումարի հավաքումը աննախադեպ երևույթ է: Վարչապետի խոսքով` հավելյալ եկամուտների շնորհիվ հուլիսի 1-ից 10%-ով կբարձրանա զինծառայողների աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ նույն չափով հանրակրթական դպրոցների 38 հազար ուսուցիչների աշխատավարձերը:
2019-03-27 12:15:57
Տնտեսական
Ծիրանենին ծաղկում է. այս տարի էժան ծիրան կունենա՞նք
Դեռ ծառերն ամբողջությամբ չծաղկած համայնքների ղեկավարների մի մասն ասում է, որ վերջին օրերի տեղումների պատճառով ծիրանն այս տարի թանկ կլինի։ Մինչ գյուղապետերը ծիրանի ծավալների նվազում են կանխատեսում, ոլորտի փորձագետները նրանց մտահոգությունները չափազանցված են համարում։
2019-03-27 10:24:06
Հասարակություն
Արցախում ժամկետային զինծառայող է մահացել. ձերբակալվել է տուժողների ծառայակիցը
Մարտի 26-ի ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը:
2019-03-27 10:13:05
Հասարակություն
Ի՞նչ են գրում թերթերը
«Առավոտ». Ալիեւի գիծը պարզ է, Փաշինյանը պետք է արագ կողմնորոշվի ու ճիշտ խաղա
«Ժամանակ». Փաշինյան-Ալիև ֆորմատի ստվերում. հայ-վրացական խորքային մանևր
«Փաստ». «Պետությունը պետք է մշակի հայեցակարգ, թե յուրաքանչյուր ոլորտում ինչպիսի միասնական պետական քաղաքականություն պետք է իրականացվի»
«Ժողովուրդ». ՀԷԿ-երի նկատմամբ քաղաքականությունը խստացվել է
«Հայկական ժամանակ». Ես պայքարում եմ իմ անունի համար
2019-03-26 23:17:04
Սպորտ
Հայաստան-Ֆինլանդիա 0:2
ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Ֆինլանդիայի ընտրանուն: Ֆինլանդիայի հետ հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում: Երկու թիմերն էլ ունեին գոլային մի քանի պահեր: Հաշիվը բացվեց 14-րդ րոպեին. եզրից կատարած փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Ֆրեդրիկ Յենսենը: