Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ոռոգման ջուրը չի թանկացել, ծախսն է շատացել
2019-05-31 18:49:30

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երկու օր Երեւան-Գյումրի միջպետական ճանապարհն ու երկաթգիծը փակ պահած արագածավանցիները երեկ երեկոյան բացել են ճանապարհը՝ ջրային պետական կոմիտեի նախագահի հետ հանդիպումից հետո:

Արագածավանի խնդիրն այն է, որ այստեղ հողերը գերնորմատիվային են, այսինքն ոռոգման ջրի պահանջարկը սովորականից ավելի է: Սա հավելյալ ծախս է, ինչը արդարացիորեն առաջացրել է արագածավանցիների դժգոհությունը՝ որի արդյուքնում գյուղացիներին թվացել թե  բարձրաձել է  ջրի սակագինը:

Ի դեպ, Կոմիտեն «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է, որ ավելի քան 10 տարի է ոռոգման ջրի սակագինը չի փոփոխվել: Ջրօգտագործողի համար 1 խորանարդ մետրը՝ 11 դրամ է:

Արդեն երկու օր է  Արագածավան համայնքի   150-ից ավելի հողօգտագործողներ փակել են Գյումրի տանող միջպետական ճանապարհը՝ պահանջելով վերանայել ոռոգման ջրի սակագինը:

Գյուղացիներն ասում են, որ մեկ հեկտարը ջրելու համար շուրջ 70  հազար դրամ են վճարում, իսկ գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ էչգիտես՝ արված ծախսերը կփոխհատուցե՞ս, թե՞ ոչ: Նշում են, որ ՋՕՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց գանձվող գումարը հաշվարկել՝ ըստ լիտրի։  Գյուղացիները համոզված են, որ այս հաշվարկով ավելի շատ են վճարելու, քան հիմա են վճարում:

Երեկ ուշ երեկոյան ճանապարհը  բացվել է Ջրային պետական կոմիտեի նախագահի հետ հանդիպումից  հետո: «Ռադիոլուրի»  հետ զրույցում Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը որոշ տեղեկություններ հայտնեց այդ հանդիպումիցՆշեց, որ բնակիչների  անհանգստությունը  անտեղի է, քանի որ  ոռոգման ջրի սակագինն ավելի քան  տասը տարի անփոփոխ էամբողջ հանրապետությունումխորանարդ մետրի համար  վճարում են 11 դրամ: «Որոշվեց ստեղծել անկախ վերահսկող խումբ, որոնք պետք է  ՋՕՄ  անդամների հետ չափեն թե ինչքան ջուր  են օգտագործում, քանի որ գյուղացիները կասկածներ  ունեն, որ իրենց վրա շատ ջուր  են գրում: Հետևաբար այդ կասկածները փարատելու համար  նման խումբ է ստեղծվել»,- ասաց Հարություն Գուլյանը:

Գործնականում կիրառվող՝  հեկտարի դիմաց ջրի վճարի հաշվարկը կատարվում է՝ ըստ տվյալ տարածքի մշակաբույսերի նորմատիվային պահանջներիելնելով մասնագիտական չափորոշիչներիցՕրինակ, պտղատու ծառերը, պտուղ-բանջարեղենը կամ առվույտը ջրի տարբեր պահանջներ ունենԻսկ Արագածավան համայնքի հողերի մի մասը գերնորմատիվային էինչը նշանակում է, որ այդ տարածքների ոռոգման ջրի պահանջարկը սովորականից ավելին է, հատկապես  խոնավասեր կուլտուրաների մշակման պարագայում:  

Գյուղապետ Արայիկ Պապիկյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում նշեցոր  այս պահին զբաղված են  ջրաչափեր տեղադրելովոր  գյուղացիները վճարեն այնքան գումարորքան կծախսեն

Նշենք, որ ոռոգման  համակարգում կուտակված պարտքի մի զգալի մասն էլ ձևավորվել է   գերնորմատիվային հողերի լրացուցիչ ոռոգման արդյունքում: Այդ համայքների  71 ենՋրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը տեղեկացրեց, որ  նման որոշում են կայացրել:

Գերնորմատիվային հողերի ոռոգման հարցը հիմնովին կարգավորելու նպատակով Ջրային կոմիտեն առաջարկությունների փաթեթ է կազմել  վերադաս նախարարությունայն որ  գերնորմատիվային հողերի ոռոգման համար  բնակիչը կվճարի այնքան գումար, որքան վճարում է տվյալ մշակաբույսը ոռոգելու համար նորմատիվային հողերի դեպքում,իսկ մնացած մասը կփոխհատուցի պետությունը:

Արագածավանի գյուղապետն ասում է, որ եթե  նման որոշում կայացվի, ապա իրենք 1 հա ոռոգելու համար  այժմյան 60 հազարի փոխարեն կվճարեն մոտ 15 հազար դրամ:

0:00
0:00

Ամենաընթերցվածը