Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մահացել է հայտնի կինոգետ Անրի Վարտանովը
2019-05-31 16:00:18

89 տարեկանում մահացել է հայտնի կինոռեժիսոր, կինոգետ Անրի Վարտանովը: Այդ մասին հաղորդում է ՌԴ կինեմատոգրաֆիստների միության մամուլի ծառայությունը:

Անրի Վարտանովը ծնվել է 1931 թ., Թբիլիսիում: Ավարտել է Մոսկվայի պետական ​​համալսարանի ժուռնալիստիկայի և պատմության ֆակուլտետը, որտեղ հետագայում դասավանդել է 30 տարի:

Վարտանովը տպագրվել է «Տրուդ» թերթում, «Կինոյի արվեստը», «Լրագրող» ամսագրերում, հեռուստատեսությամբ պատրաստել է հաղորդումներ ֆիլմերի մասին:

Նա նաև հեղինակ է կինոյի, լուսանկարչության, հեռուստատեսության, ԶԼՄ-ների խնդիրների վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների:

Կինոքննադատին վերջին հրաժեշտը կտան հունիսի 1-ին, Մոսկվայում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայից ոչ հեռու գտնվող Տարասովկա գյուղում:

Ամենաընթերցվածը