Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նորից վեճ. այժմ՝ Ղարիբյանի նշանակման շուրջ
2019-05-27 18:37:41

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նորից կռիվ ու վեճ էր, քանի որ մայիսի 22-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։

Կառավարման մարմնի խորհրդի նիստին թատրոնի երկու վստահված «դեսպաններն» էլ են իրենց «Այո»-ն ասել որոշմանը:


Վաստակավոր
արտիստ, տենոր Պերճ Քարազյանն ու բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանը կառավարման խորհրդում են, վերջինս նաև՝ կառավարման խորհրդի նորանշանակ քարտուղարն է: Իրենց ասած «Այո»-ն եկել էին հիմնավորելու:

Համայնքը դեմ է, համայնքը զորավոր է, պատասխանեցին դահլիճից թատրոնի երկու վստահված «դեսպաններին»:

Ի՞նչ բարոյական իրավունքով են անտեսել թատրոնի ողջ կոլեկտիվի կարծիքը ու ընտրել Նազենի Ղարիբյանին՝ վերջին մի քանի ամիսներին իրենց «տունը» քանդողին: Նախ որոշեցին «դեսպաններին» հետ կանչել:

Հետո վեճը թեժացավ՝ դահլիճում Պերճ Քարազյանի ու Սերգեյ Սաֆարյանի քայլը որակվեց որպես դավաճանություն:

«Դեսպաններն» ասացին, որ կհեռանան՝ թող նոր ընտրություն լինի, նոր դեսպաններն էլ դավաճան դուրս չգան:

Թեժացած վեճը հանդարտվեց, Պերճին ու Սերգեյին փորձեցին վստահեցնել՝ իրենք ընկել են Նազենի Ղարիբյանի թակարդը:


Ամեն դեպքում, որոշեցին ոտքի վրա քվեարկել՝ հե՞տ կանչել իրենց վստահված անձանց, թե՞ ոչ: Դահլիճում բոլորի ձեռքերը չէ, որ բարձրացան:

Արդեն քիչ-քիչ դատարկվող դահլիճի մուտքի դռան մոտ աշխատակիցները ասացին, թե 1.5 ժամ տևած հանդիպումն անիմաստ էր, որովհետև հրավիրված լրագրողների ու երրորդ  «աչքի» ներկայությամբ էին:

2-3 օրվա ընթացքում միայն իրենց կոլեկտիվով ու բոլոր տեսախցիկներից հեռու կորոշեն՝ իրենց վստահված անձնանց ու Նազենի Ղարիբյանի՝ նախագահի պաշտոնում չլինելու հարցը:

Հետո միայն «ընտանեկան» իրենց ժողովի արդյունքները կհայտնեն, որ բոլորն իմանան:

0:00
0:00

Ամենաընթերցվածը