Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բրիտանական մամուլն անդրադարձել է ԴասA ծրագրին
2019-05-27 11:08:45

Բրիտանական հեղինակավոր Rhinegold Publishing պարբերականն անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ԴասA ծրագրին, հրապարակել տեսանյութ ԴասA-ի մասին: Rhinegold-ը մասնագիտացված պարբերական է. հիմնադրվել է 1977 թվականին և համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Միացյալ Թագավորությունում և աշխարհում։

ԴասA-ին նվիրված հրապարակումը խմբագիր Լյուսի Թրավեսն է։ Հոդվածը վերնագրված է՝ «Դասական երաժշտությունը՝ Հայաստանի պատանիների համար»։

«ԴասA-ն ծավալուն ծրագիր է, որն ուղղված է մի ամբողջ սերնդի մշակութային կրթությանը, ինչը կարևոր դերակատարում ունի առաջադեմ և կրթված հասարակության ձևավորման գործում: Այն նպաստում է մշակութային և հոգևոր արժեքների տարածմանը և նպատակ ունի դառնալ նոր, որակյալ և կրթված հասարակության սկիզբ»,- ասված է հրապարակման մեջ, որտեղ մանրամասն ներկայացված են ծրագրի կառուցվածքը, ընթացքը, փուլերը:

Հրապարակման մեջ հատուկ նշված է, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։

Ամենաընթերցվածը