Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հենրիխ Մխիթարյանը հիանալի հնարավորություն է տվել եվրոպական առաջնորդներին
2019-05-25 11:09:11

Աշխարհի տարբեր լրատվամիջոցներ շարունակում են անդրադառնալ Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու և Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշմանը: Այս անգամ հոդված է հրապարակել բրիտանական Independent-ը:

«Տեղեկությունն այն մասին, որ հայ կիսապաշտպանը որոշել է բաց թողնել կարևոր հանդիպումը անվտանգության նկատառումներով՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտության հետ, փակուղու մեջ է դրել «Արսենալ»-ի երկրպագուներին, բրիտանական ԶԼՄ-ներին, քաղաքական գործիչներին և միջոցառման կազմակերպիչներին: Բայց արդյոք Արևմտյան Եվրոպան հասկանում է նրա որոշման պատճառը, բացի նրանից, որ այն կապված է Հարավային Կովկասում առկա լարվածության հետ»,- գրել է թերթը:

Ըստ Independent-ի՝ հիասթափեցնող է «Արսենալ»-ի մենեջեր Ունայ Էմերիի անկեղծ խոստովանությունը, թե ինքը չի հասկանում այդ քաղաքականությունը, որը հնարավոր է նույնքան ճիշտ է նաև Եվրոպայի բոլոր արտաքին գործերի նախարարների համար:

«Համայնքների պալատում Թոմ Ուոթսոնն ու Ջերեմի Ռայթը հանգել են այն եզրակացության, որ խտրականությունը նրանց նկատմամբ, ովքեր հայկական անուններով ձգտում են մասնակցել եզրափակչին, բիծ է հանդիսանում հիանալի խաղի հեղինակության վրա: Բայց բավական դատարկ հայտարարությունների հետևում թաքնված է կարևոր քաղաքական հարց. ի՞նչ անել Եվրոպայի և Ասիայի մեջտեղում առավել արմատացած էթնիկ հակամարտության հետ»,- գրված է հոդվածում:

Թերթն անդրադարձել է խորհրդային տարիներին հայերի և ադրբեջանցիների՝ իրար կողք-կողքի ապրելուն, այնուհետև 1980-ական թվականների վերջերից սկսված արցախյան հակամարտության խնդիրներին:

Հոդվածագիրը նշել է, որ այս հակամարտությունում հասունացել է առաջընթացի, եթե ոչ վերջնական լուծման ժամանակը, և Մխիթարյանի հետ կապված խնդիրը կարող է դրա համար լուրջ խթան հանդիսանալ:

«Մխիթարյանի հետ կապված դեպքը և Եվրոպա լիգայի եզրափակիչը չպետք է անտարբերության մատնվեն»,- գրել է թերթը:

Ամենաընթերցվածը