Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-05-18 12:07:46
Մշակույթ
Երեւանում ու Թբիլիսիում՝ ինչպես նույն տանը
Երևանի Մոսկովյան 40 հասցեից կարելի է մտնել Թբիլիսիի Ամաղլեբա փողոցի թիվ 18 տուն։ Այս երկու հասցեների տերն էլ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է: Նախորդ անգամ մենք երևանյան թանգարանի թիֆլիսյան հատվածում էինք, այս անգամ՝ Թբիլիսիի Ամաղլեբա 18 տանը:
2019-05-18 10:23:32
Մշակույթ
Մեկնարկում է «Թանգարանների գիշերը»
Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրով մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր և հանդես կգան մի շարք միջոցառումներով: «Թանգարանային գիշեր» միջոցառումն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ: Տոնին կմասնակցի 100-ից ավելի թանգարան:
2019-05-17 15:51:55
Մշակույթ
Էմին Թորոսյանը` Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն
Մայիսի 17-ին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Պատանի հանդիսատեսի թատրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը: Այս մասին հայտնում են Պատանի հանդիսատեսի թատրոնի մամուլի ծառայությունից:
2019-05-17 01:26:00
Մշակույթ
Հայաստանը չհայտնվեց «Եվրատեսիլ-2019» եզրափակչում
Քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Երգի մրցույթի եզրափակչին մասնակցելու ուղեգրեր ստացան հետեւյալ երկրները՝ Հյուսիային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան եւ Մալթան։ Հայաստանը չանցավ եզրափակիչ փուլ։ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը ելույթ ունեցավ առաջին համարի ներքո եւ ներկայացրեց «Walking Out» երգը։