Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-05-30 17:19:11
Մշակույթ
Հայ ազգագրական երգը՝ Գերմանիայում
Հայկական մշակույթի օրերի շրջանակում «Գաթա Բենդ և Անդրանիկ սարկավագ Մանուկյան» ազգագրական համույթը մայիսի 24-ին համերգով հանդես է եկել Բեռլինում։ Համույթի համահիմնադիր, բարեշնորհ Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը «Ռադիոլուրին» փոխանցել է հայ և գերմանացի հանդիսատեսի տրամադրությունները։
2019-05-29 16:58:28
Մշակույթ
Փողային գործիքների փառատոնը՝ ճապոնական անակնկալով
Մայիսի 30-ից հունիսի 5-ը տեղի կունենա Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի անվան ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը։
2019-05-27 18:37:41
Մշակույթ
Նորից վեճ. այժմ՝ Ղարիբյանի նշանակման շուրջ
Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նորից կռիվ ու վեճ էր, քանի որ մայիսի 22-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։
2019-05-23 19:45:06
Մշակույթ
Ձախ Հարութը Ազնավուրի 95-ամյակին նվիրված երգ է ներկայացրել (տեսանյութ)
ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը ներկայացրել է լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված երգ: «Իմ աղջկան» վերնագիրը կրող երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է: Նշենք, որ ստեղծագործության բառերի հեղինակը հենց Շառլ Ազնավուրն է, թարգմանությունը կատարել է Ավո Հարությունյանը:
2019-05-20 16:47:23
Մշակույթ
105-րդ Վարդատոնը՝ Թբիլիսիում
Վրաստանի մայրաքաղաքում արդեն 105-րդ անգամ նշվեց Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը»: Այն սկզբնավորվել է դեռ անցյալ դարասկզբին. 1913թ. առաջին անգամ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի գրականագետ Իոսիֆ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ տոնվեց Սայաթ Նովայի ծննդյան 200-ամյակը, իսկ մեկ տարի հետո սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ բանաստեղծի հուշարձանի բացումը:
2019-05-20 16:18:38
Մշակույթ
Թանկյանը կատարել է «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի սաունդթրեքերից մեկը
Երգիչ, երգահան, System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ հայտնելով «Գահերի խաղը» հեռուստասերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադիի հետ համագործակցության մասին։