Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-20 17:47:47
Մշակույթ
Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոն կանցկացվի
Կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ կհատկացվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար: Արդյունքում՝ միջազգային փառատոնի իրականացման միջոցով կարժևորվի մեծ կոմպոզիտորի հոբելյանը և ստեղծագործական հարուստ գործունեությունը: Փառատոնը տեղի է ունենալու սեպտեմբերի առաջին կեսին, համերգներ են տեղի ունենալու Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում:
2019-06-13 19:16:32
Մշակույթ
Էրեբունի ամրոցում կեղծ էր միայն հրդեհի ահազանգը
Էրեբունի ամրոցում հրդեհի վերաբերյալ առավոտյան հնչած ահազանգը բարեբախտաբար կեղծ է եղել, բայց թանգարանի նորանշանակ տնօրեն Միքայել Բադալյանն ահազանգում է՝ ինչպես «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, այնպես էլ նրա երկու մասնաճյուղերում արձանագրած բազմաթիվ խնդիրների մասին: Խոստանում է՝ մեկ տարի անց արդեն այլ պատկեր է խոստանում:
2019-06-05 17:11:14
Մշակույթ
Ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում՝ տեղերում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի և ՀՀ ԱԳ նախարարության Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համատեղ Երևանում այսօր մեկնարկել ու առաջիկա օրերին կշարունակվի «Համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում» թեմայով դասընթացը:
2019-06-01 17:10:46
Մշակույթ
Ջիվանին նաեւ ռեպ. երեխաներին հետաքրքրո՞ւմ է ժողովրդական երգը
Կա կարծրատիպ, որ ժողովրդական երգեր միայն մեծահասակներն են երգում: Կարճ ասած, եթե աշուղ է, ապա կյանք ապրած, հասուն մարդ: Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մենք Ջիվանու անվան աշուղական դպրոցում ենք՝ պարզելու, կա՞ն այնտեղ երեխաներ: