Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2018-08-06 18:33:27
Հասարակություն
Սողանքների դեմ պայքարին անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն
Գեղարդավանք տանող ճանապարհը բաց է, բայց ոչ անվտանգ` այսօր «Ռադիոլուրին» փոխանցել է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը: Նա վստահեցրել է՝ անկախ քարաթափումից 2019 թ այս հատվածում աշխատանքներ պետք է կատարվեին: Անում են ամեն ինչ, որպեսզի ճանապարհահատվածն անվտանգ դառնա, հաջորդ տարվա բյուջեում հարկադիր քարաթափման համար 20 մլն դրամ են առանձնացրել: Աշխարհագրագետ Աշոտ Խոյեցյանը կարծում է, որ Հայաստանում սողանքների դեմ պայքարին պատշաճ ուշադրություն չի դարձվում:
2018-08-06 18:15:48
Քաղաքական
Ովքե՞ր կարող են դառնալ ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական հենարանը
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է 45 պատգամավորի երաշխավորությամբ միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: Վաղը վերաքննիչ դատարանը քննելու է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման բողոքարկման հարցը:
2018-08-06 18:05:10
Միջազգային
ԱՄՆ սպառնում է շարունակել պատժամիջոցները. Իրանն անդրդվելի է
Ինչ զարգացումներ են սպասվում Իրան-ԱՄՆ հարաբերություններում: ԱՄՆ-ը սպառնում է Թեհրանին նոր պատժամիջոցներով , Թեհրանը հորդորում է նահանգներին վերադառնալ միջուկային համաձայնագրի շուրջ կնքված պարտավորությունների կատարմանը:
2018-08-06 15:14:13
Հասարակություն
Հայկ Ալումյանն այսօր բողոք է ներկայացնելու դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ փաստաբան Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ:
Ավելի վաղ փաստաբանների խումբը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկող ևս մեկ դիմում էր ներկայացրել, որը օգոստոսի 1-ին մուտքագրվել էր դատարան:
2018-08-06 11:14:48
Հասարակություն
Արցախի իշխանությունները կարևորում են դեպի Քարվաճառ տանող նոր մայրուղու շուտափույթ շահագործումը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 4-ին այցելել է Շահումյանի շրջան, ծանոթացել տեղում իրականցվող մի շարք ծրագրերի ընթացիկ աշխատանքներին և համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն՝ տեղեկացնում են Արցախի Հանրապետության կառավարությունից:
Շահումյանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ պետական նախարարը նախ ծանոթացել է Չարեկտար համայնքում պետբյուջեի միջոցներով կառուցվող դպրոցական շենքի և խմելու ջրի ապահովման համար ջրատարի աշխատանքներին: Պետնախարարը կարևորել է երկու ծրագրերի առաջնահերթությունը և հանձնարարել պատասխանատուներին ավելի հետևողական լինել աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և որակով ավարտելու համար:
Այնուհետև պետնախարար Մարտիրոսյանը այցելել է Լև գետի վրա կառուցված, «Արցախ ՀԷԿ» ընկերությանը պատկանող «Լև-1» ՀԷԿ, որի շահագործումը նախատեսվում է այս տարվա աշնանը:
Պետնախարարը ծանոթացել է եվրոպական առաջատար տեխնոլոգիաներով զինված ՀԷԿ-ի հզորությանը՝ ընդգծելով վերականգնվող էներգիայի կարևորությունը Արցախի տնտեսության զարգացման գործում:
Հագեցած օրակարգի հաջորդ կանգառը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վրա գտնվող «Խարխափուտ» հսկիչ կետն էր, որտեղով իրականացվող ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին գերակշռող ծավալ է ապահովում: Գ. Մարտիրոսյանը նախ ծանոթացել է մատուցվող ծառայությունների որակին, պատասխանատուներից հետաքրքրվել առկա խնդիրներով, ապա շրջայց կատարել տարածքում:
Պետնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի թե՛ մատուցվող ծառայությունները և թե՛ առաջիկայում հսկիչ կետի համար նախատեսվող ենթակառուցվածքները համապատասխանեն արդի չափանիշներին և անհարկի խնդիրներ չառաջացնեն ինչպես տնտեսվարողների, այնպես էլ ուղևորների համար: Հատկապես զբոսաշրջիկներն ու Արցախ առաջին անգամ այցելող մեր հայրենակիցներն, ըստ պետնախարարի, առաջին տպավորությունը ստանում են հսկիչ կետում, և շատ կարևոր է, որ այն միայն դրական լինի: Տեղում մի շարք հանձնարարականներ տալուց հետո պետնախարարն ուղևորվել է Քարվաճառ քաղաքը Վարդենիս-Մարտակերտ մայրուղուն կապող ռազմավարական նշանակության նոր ճանապարհահատվածի բարեկարգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու: Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները հատուկ կարևորություն են տալիս նոր մայրուղու շուտափույթ շահագործմանը և հավաստիացրել, որ որևէ խոչընդոտ չի լինելու ծրագրի իրականացման համար:
Քարվաճառ քաղաքում պետական նախարարն այցելել է «Արի» ծրագրով նախատեսվող բնակելի թաղամասի համար հատկացված տարածք, վարչակազմի ղեկավարի հետ տեղում քննարկել հայրենադարձության ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված մի շարք հարցեր, այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և պետական մարմինների ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
2018-08-06 11:14:48
Տնտեսական

2018-08-06 10:45:33
Հասարակություն
Արցախում զինծառայող է մահացել
Օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը` տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։
2018-08-06 10:16:59
Միջազգային
Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը կվերականգնվի
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի դեմ նախկինում սահմանված պատժամիջոցների մի մասն առաջիկա ժամերի ընթացքում կվերականգնվի:
Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ՝ Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում:
2018-08-06 09:28:12
Հասարակություն
Լարսում կրկին խնդիրներ կան. անցակետում կիլոմետրերի հասնող հերթեր են գոյացել
«Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական:
Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ) այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում:
2018-08-04 14:23:47
Հասարակություն
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հակադարձում են ՀՔԾ պետին
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր երկրորդ ասուլիսն են հրավիրել գործի ընթացքի մասին մանրամասներ ներկայացնելու նպատակով, բայց ասելիքի հիմնական մասը նվիրել են Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի՝ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած գնահատականներին: Փաստաբանները կոշտ որակումներ են տվել ՀՔԾ պետի հայտարարություններին՝ դրանք գնահատելով մերկապարանոց, արդարադատությանը միջամտող, հակասություններով լի:
ՀՔԾ պետը Հանրային եթերում խոսել էր առաջադրված մեղադրանքի մասին, անդրադարձել էր թիվ 0038 հույժ գաղտնի հրամանին, որը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:
2018-08-04 14:00:38
Հասարակություն
Շահո՞ւմ ենք արդյոք բարձրաստիճան հոգևորականներին դիվանագիտական անձնագրերից զրկելով
Միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող հայ բարձրաստիճան հոգևորականները այսուհետ չեն կարող այլևս օգտվել դիվանագիտական անձնագրերից ու անարգել մուտք գործել այլ երկրներ: Նախկին պաշտոնյաների նկատմամբ կիրառվող այս գործողությունն ազդել է նաև եպիսկոպոսների վրա: