Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-08 22:41:10
Հասարակություն
Հրդեհ Հաղպատի վանական համալիրում (տեսանյութ)
Հունիսի 8-ին, ժամը 19։01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին:
2019-06-08 18:48:28
Ռադիոլուր
«Շաբաթօրյա ռադիոլուր». 08.06.2019
«Շաբաթօրյա ռադիոլուր»-ի թողարկման մեջ լսեք.
Հայուհին Հնդկաստանում, հնդկուհին՝ Հայաստանում ընտանիք են հիմնել
Նաիրին Նաիրյան երկրում՝ իր Նաիրիի որոնումներով նաեւ
Ինչու եւ ինչպես դոկտոր Ալին հայերեն սովորեց
Նաեւ կլսեք, թե ինչ են փորձում գտնել համացանցում քաղաքական գործիչները, եւ ինչպես է հայկական երաժշտությունը փորձում գերել երաժշտության համաշխարհային մայրաքաղաք Վիեննա։
2019-06-08 18:25:50
Հասարակություն
Նախկին պաշտոնյաները՝ վիրտուալ տարածքի նորեկներ
Հայաստանում 1,5 մլն ֆեյսբուքյան օգտատեր կա։ Ստացվում է, որ Հայաստանի բնակչության կեսը օգտվում է սոցիալական այս ցանցից։ Ու նաեւ դա է պատճառը, որ քաղաքական գործիչներն են փորձում ապահովել իրենց ներկայությունն այնտեղ։ Անգամ նախկին գործիչներն ու նախկին պաշտոնյաները, որոնք մինչեւ թավշյա հեղափոխությունը թերահավատորեն էին վերաբերվում այս հարթակում։
2019-06-08 17:25:13
Հասարակություն
«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս (տեսանյութ)
Հայաստանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, գագաթնաժողովի կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն, Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական, Jones Group International կազմակերպության հիմնադիր, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսը, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակությային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
2019-06-08 16:18:16
Հասարակություն
Ի՞նչը բրազիլուհի Նաիրիին բերեց նաիրյան երկիր
Բրազիլիայում ծնված ու մեծացած Նաիրի Զադրկյանը սիրահարված է Հայաստանին, մանկական երազանքներում մտածել ու պատկերացրել է, թե ինչպիսին է Հայաստանը: Եվ Հայաստանն այնպիսին է, ինչպին պատկերացրել է ու երազել` վստահեցնում է Ռադիոլուրի զրուցակիցը:
2019-06-08 13:30:57
Հասարակություն
Ինչպե՞ս փրկել մոլորակը. «Մտքերի գագաթնաժողով»-ի փոքր տապանը՝ Հայաստանում
Այսօր Դիլիջանում, «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի բացման հանդիսավոր արարողությանը, ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանում, քանի որ այն նախորդ 20-30 տարիների մեծագույն նվաճումներից է։ «Այն մի յուրօրինակ թինք-թանք է, որը մտածում է մոլորակի ապագայի մասին,- ասել է նախագահը։- Այն մշտապես անցկացվել է մի հրաշալի վայրում՝ Շամոնիում, Մոնբլան լեռան մոտ»։
2019-06-08 12:23:56
Հասարակություն
Ինչո՞ւ և ինչպե՞ս իրանցի դոկտոր Ալին սովորեց հայերեն
Իրանում ծնված Ալի Շամյարի եւ Հայաստանի միջեւ կապը սկիզբ առավ ընդամենը 3 տարի առաջ: Աղջկան՝ Սամային ուղարկեց այստեղ բարձրագույն կրթություն ստանալու: Մեր պետության հետ հարաբերություններն այնքան ջերմացան եւ Հայաստանն այն աստիճան գերեց Ալիին, որ իրանցի գործարարը իր կյանքի համար լրջագույն որոշում կայացրեց՝ 7 տարի Թեհրանում գործարկված բիզնեսը տեղափոխեց Հայաստան: