Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-12 14:18:20
Հասարակություն
«Մահվան» վերելակներին հրաժեշտ կտանք
Վերելակների հետ կապված մի շարք միջադեպերից հետո Երեւանի քաղաքապետարանը, կարծես, լուծումներ է գտել Երեւանի վերելակային տնտեսությունը թարմացնելու համար: Առաջիկա քայլերի մասին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր խոսել է Աժ-ում՝ բյուջետային հաշվետվության ժամանակ:
2019-06-12 13:31:18
Քաղաքական
Ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ խիստ վերահսկողության տակ
ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեքբերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա:
2019-06-12 13:25:35
Հասարակություն
Հայաստանը պատրա՞ստ է մասսայական հայրենադարձության
Մասսայական հայրենադարձության համար Հայաստանն առայժմ բարդ երկիր է։ Պետությունն այս ոլորտում բազմաթիվ անելիքներ ունի։ «Վերադարձ Հայաստանը» տարիներ շարունակ փորձում է լրացնել այդ բացը՝ ՀԿ-ի մակարդակով։ Տարիների կուտակած փորձով «Վերադարձ Հայաստան»-ի համահիմնադիրն ու տնօրենը կիսվել է նաեւ «Ռադիոլուր»-ի հետ։
2019-06-12 12:32:38
Հասարակություն
Վերաքննիչում է Ռոբերտ Քոչարյանը. դատարանի շենքի մոտ՝ նրա կողմնակիցներն ու հակառակորդները
Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը:
2019-06-12 11:36:00
Տնտեսական
Նորարար այգեգործը
Մրգաշատցի այգեգործ Երեմ Առաքելյանը հետաքրքված է խաղողի սելեկցիոն նոր տեսակներով, որոնց մատերը ներկրում է աշխարհի տարբեր անկյուններից, փորձարկում իր այգում: Արդյունքներից գոհ է: Երեք տարվա ընթացքում արդեն քաղել է բերքը: Խաղողի նոր սորտերն իրենց տեսքով, կշռով ու համով գոհացրել են այգեգործին:
2019-06-12 10:31:28
Հասարակություն
Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել. վարչապետ
Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել: Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները:
2019-06-12 10:10:26
Քաղաքական
Բրյուսելում կհրավիրվի Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը
Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
2019-06-12 00:28:56
Քաղաքական
Հայաստանը ողջունում է միջազգային արձագանքը՝ Էրդողանի ժխտողական կարծիքի դեմ
Մենք ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժխտողական կարծիքի դեմ: Այս որոշմամբ Նիդերլանդները և նրա խորհրդարանի անդամները մեկ անգամ ևս ցուցադրեցին իրենց սկզբունքային դիրքորոշումը մարդու իրավունքների և Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ, հայտնում են ԱԳ նախարարությունից։