Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Միհրան Հարությունյանը հաղթել է «Չեմպիոնների գավաթի» գոտեմարտում
2019-05-18 11:48:17

Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո առաջին գոտեմարտն անցկացրեց հունահռոմեկան ըմբշամարտի կանոններով եւ հասավ հաղթանակի: Կրասնոդարում անցկացվող ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթ» մրցաշարում Հարությունյանը 67 կգ քաշային կարգում մրցեց բելառուս Յարոսլավ Կարդաշի հետ եւ հաղթեց ժամանակից շուտ՝ 10։0: Ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշային կարգում 8։4 հաշվով ուժեղ գտնվեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռոման Աշարինից։

Մրցաշարի կազմակերպիչն է հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը: Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո հանդես է գալիս MMA-ում (խառը մենամարտեր) եւ անցկացրել է 2 հաղթական մենամարտ:

Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշային կարգում 8։4 հաշվով ուժեղ գտնվեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռոման Աշարինից։

Ամենաընթերցվածը