Արամ Մանուկյան
Ռադիոլուր-Ուկրաինա
Հայ մարզիկները չեմպիոնական տիտղոսներ են նվաճել և ռեկերդներ սահմանել Ուկրաինայի Լուցկ քաղաքում ընթացող ուժային եռամարտի աշխարհի առաջնությունում: Չեմպիոնների թվում է նաև հաշմանդամություն ունեցեղ Գևորգ Աֆրիկյանը:
«Հաջորդիվ նպատակ ունեմ ազատվել հենակներից և դառնալ օլիմպիական չեմպիոն», -«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց Գևորգը: Նա իր հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած բոլոր զինվորներին:
«Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր կարողանում ենք անցնել այս ճանապարհը և մեր դրոշը բարձրացնել: Թեև ես չեմ կարող ծառայել բանակում, փորձում եմ այս կերպ ծառայությունս մատուցել հայրենիքին»,- հավելեց մարզիկը: