Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մեկնի Բաքու
2019-05-17 10:46:40

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչին, որը կայանալու է մայիսի 29-ին` Բաքվում:

Ինչպես հայտնում է «The Times»-ը, «Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին թողնել Լոնդոնում: Ֆուտբոլիստն անվտանգության նկատառումներից ելնելով չի մեկնի Բաքու: Մխիթարյանը նախկինում ևս մի քանի անգամ չի մեկնել Ադրբեջան՝ եվրագավաթային հանդիպումների:

Նախորդ տարի նա բաց է թողել Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Ղարաբաղ»-ի հետ խաղը, իսկ 2015 թվականին «Բորուսիա»-ի կազմում չի մասնակցել «Գաբալա»-ի հետ արտագնա դիմակայությանը:

Երեկ լոնդոնյան ակումբը պաշտոնական հայտարարություն էր տարածել, որտեղ դժգոհություն էր հայտնել ԵԼ-ի եզրափակիչն Ադրբեջանում անցկացնելու փաստի առթիվ:

Ամենաընթերցվածը