Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2018-11-03 17:04:06
Տնտեսական
Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագիրն անորոշ է
Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագիրն անորոշ է: Հայտնի է միայն, որ այս պահին գործարանի շուրջ 600 աշխատող սպասում է կառավարության հետ բականցությունների ավարտին: «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նախ տեղեկացրել է՝ ամեն ինչ անում են այս փուլում գործարանի աշխատանքը շարունակելու համար:
2018-09-18 15:00:37
Տնտեսական
ԿԲ նախագահը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում
Սեպտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական բանկում գումարվել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 57-րդ նիստը, որը նախագահում էր Միջպետական բանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են բանկի կիսամյակային ֆինանսական հաշվետվությունը, 2019-2020 թթ. ռազմավարության հիմնական ուղղությունները, մի շարք այլ հարցեր:
2018-08-07 13:35:05
Տնտեսական
Վերին Լարսում կուտակումների հիմնական պատճառը զբոսաշրջային հոսքերի ավելացումն է
Լարսում հայկական բեռնատարների կուտակումները շարունակվում են: Իրավիճակին տեղում ծանոթացել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: Նա Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի հետ այցելել է Վերին Լարսի անցակետ, որտեղ կարգավորվում է էլեկտրոնային հերթագրումը: Նախարարը հանդիպել և զրուցել է հայ վարորդների հետ, լսել նրանց դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ:
2018-08-06 11:14:48
Տնտեսական
Արցախի իշխանությունները կարևորում են դեպի Քարվաճառ տանող նոր մայրուղու շուտափույթ շահագործումը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 4-ին այցելել է Շահումյանի շրջան, ծանոթացել տեղում իրականցվող մի շարք ծրագրերի ընթացիկ աշխատանքներին և համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն՝ տեղեկացնում են Արցախի Հանրապետության կառավարությունից:
Շահումյանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ պետական նախարարը նախ ծանոթացել է Չարեկտար համայնքում պետբյուջեի միջոցներով կառուցվող դպրոցական շենքի և խմելու ջրի ապահովման համար ջրատարի աշխատանքներին: Պետնախարարը կարևորել է երկու ծրագրերի առաջնահերթությունը և հանձնարարել պատասխանատուներին ավելի հետևողական լինել աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և որակով ավարտելու համար:
Այնուհետև պետնախարար Մարտիրոսյանը այցելել է Լև գետի վրա կառուցված, «Արցախ ՀԷԿ» ընկերությանը պատկանող «Լև-1» ՀԷԿ, որի շահագործումը նախատեսվում է այս տարվա աշնանը:
Պետնախարարը ծանոթացել է եվրոպական առաջատար տեխնոլոգիաներով զինված ՀԷԿ-ի հզորությանը՝ ընդգծելով վերականգնվող էներգիայի կարևորությունը Արցախի տնտեսության զարգացման գործում:
Հագեցած օրակարգի հաջորդ կանգառը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վրա գտնվող «Խարխափուտ» հսկիչ կետն էր, որտեղով իրականացվող ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին գերակշռող ծավալ է ապահովում: Գ. Մարտիրոսյանը նախ ծանոթացել է մատուցվող ծառայությունների որակին, պատասխանատուներից հետաքրքրվել առկա խնդիրներով, ապա շրջայց կատարել տարածքում:
Պետնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի թե՛ մատուցվող ծառայությունները և թե՛ առաջիկայում հսկիչ կետի համար նախատեսվող ենթակառուցվածքները համապատասխանեն արդի չափանիշներին և անհարկի խնդիրներ չառաջացնեն ինչպես տնտեսվարողների, այնպես էլ ուղևորների համար: Հատկապես զբոսաշրջիկներն ու Արցախ առաջին անգամ այցելող մեր հայրենակիցներն, ըստ պետնախարարի, առաջին տպավորությունը ստանում են հսկիչ կետում, և շատ կարևոր է, որ այն միայն դրական լինի: Տեղում մի շարք հանձնարարականներ տալուց հետո պետնախարարն ուղևորվել է Քարվաճառ քաղաքը Վարդենիս-Մարտակերտ մայրուղուն կապող ռազմավարական նշանակության նոր ճանապարհահատվածի բարեկարգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու: Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները հատուկ կարևորություն են տալիս նոր մայրուղու շուտափույթ շահագործմանը և հավաստիացրել, որ որևէ խոչընդոտ չի լինելու ծրագրի իրականացման համար:
Քարվաճառ քաղաքում պետական նախարարն այցելել է «Արի» ծրագրով նախատեսվող բնակելի թաղամասի համար հատկացված տարածք, վարչակազմի ղեկավարի հետ տեղում քննարկել հայրենադարձության ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված մի շարք հարցեր, այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և պետական մարմինների ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
2018-07-25 16:00:04
Տնտեսական
Ինչու ակնկալվող ֆինանսավորումն այդպես էլ չհասավ Հայաստանին
Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ակնկալվող ֆինանսական աջակցությունից այս անգամ էլ Հայաստանը չի օգտվի: Թեմայի շուրջ արձագանքը չուշացավ թե քաղաքական ու տնտեսական շրջանակներում, թե մամուլում:
Ֆինանսավորում չտրամադրելու մասին որոշումը որոշ առումներով կապվեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի` ԱՄՆ կատարած այցի հետ: Փոխվարչապետի պարզաբանումն էլ չուշացավ` թյուրընկալում է: