Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ամենակարեւորը Ղարաբաղյան խնդրի լուծումն է. քննարկում՝ Թբիլիսիում
2019-05-13 18:33:16

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վերջին մեկ տարում դրական առաջընթաց կա։ Նման կարծիք են հայտնում Թբիլիսիում մեկնարկած «Հարավային Կովկասի անվտանգությունը» համաժողովի ղարաբաղյան հարցով բանախոսները։ Նրանք կարծում են, որ ստեղծված իրավիճակը պահպանելով, կողմերը կարող են բեկում մտցնել կարգավորման հարցում:

2016-ի քառօրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դժվար էր կանխատեսել նման առաջընթաց։ Ասում է միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ, ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող զեկույցների համահեղինակ Օլեսյա Վարդանյանը՝ նկատելով, որ այսօր շփման գծի ողջ երկայնքով համեմատաբար հանգիստ իրավիճակ է, որն արդեն մեծ ձեռքբերում է

 «Բաքվի և Երևանի միջև հաղորդակցություն գոյություն չի ունեցել ավելի քան 15 տարի։  Հիմա, երբ որևէ միջադեպ է տեղի ունենում հնարավորություն կա հասկանալ ու միջոցներ ձեռնարկել։ Մենք արդեն նման փաստերի ականատես ենք եղել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, Թբիլիսիում գործող «Ալիք մեդիայի» գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն ասում է, որ վերջին մեկ տարում՝ հայաստանյան հեղափոխությունից հետո, նոր միջավայր ու մթնոլորտ է ձևավորովում խնդրի կարգավորման համար, սակայն վերջնական լուծման մասին դեռ խոսք չկա

 «Էական փոփոխություն կարելի է համարել, այն, որ վերջին ամիսների անցքում  Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն էապես նվազել են։ Կողմերը պահպանում են համաձայնությունը։ Կարևոր է նաևոր հռետորաբանությունն է փոխվել, ատելության խոսքն է էապես նվազել»

Իսկ վրացի փորձագետները դիտարկելով խնդիրը, ասում են, որ ամեն անգամ, երբ փոխվում են պաշտոնյաները կամ իշխանությունը, բնականաբար, ակնկալիքները մեծանում են։ Փորձագետ Գիորգի Մչեդլիշվիլին վստահ է՝ բեկում հարցում մոտ ապագայում չի լինի, սակայն

«Հիմա ուրախացնում է երկու երկրների ղեկավարների խոսքը։ Անշուշտ հույս կա, որ  ժամանակի ընթացքում այս հարցը կլուծվի, եթե կողմերը շարունակեն պահպանվել ստեղծված մթնոլորտն ու այն քաղական կամքը, որ այսօր գոյություն ունի»։  

Հարավային Կովկասը պետք է միասնական լինի, դա թույլ կտա արագ զարգանալ ու դառնալ Եվրոպայի մաս։ Ասում է փորձագետը՝ նշելով, որ հակամարտություններով լի տարածաշրջանում սակայն ամենակարևորը հենց Ղարաբաղյան հարցի լուծումն է, որ բազմաթիվ ճանապարհներ կբացի տարածաշրջանի երկրների համար։  

0:00
0:00

Ամենաընթերցվածը