Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մխիթարյանի համար կձեռնարկվեն անվտանգության բոլոր հնարավոր միջոցները
2019-05-10 14:45:18

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Ադրբեջան մուտք գործելու հետ կապված չի ունենա խնդիրներ:

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպայի լիգայի եզրափակիչում Բաքվում հանդիպելու է «Չելսիի» հետ:

«Մենք հավաստիացումներ ենք պահանջել, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա: Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ տվյալ ֆուտբոլիստը մուտքի արտոնագրի և Ադրբեջան այցելության հետ խնդիրներ չի ունենա և կձեռնարկվեն անվտանգության բոլոր հնարավոր միջոցները»-հայտարարել է ՈւԵՖԱ մամուլի ծառայությունը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին:

Տես նաև՝

Ամենաընթերցվածը