Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-10 10:03:29
  • «Առավոտ». Վլադիմիր Կազիմիրով. «Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան»
  • «Առավոտ». Առանց սպիտակ բծերի
  • «Իրավունք». Միհրան Պողոսյանի գործարար քեռին և՞ս Հայաստանում չէ

Վլադիմիր Կազիմիրով. «Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան»

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին Ստեփանակերտում մասնակցել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը:

«Առավոտ»-ի հետ զրույցում դեսպան Կազիմիրովն ասել, որ իր համոզմամբ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Հիշեցրել է`մինչեւ 1997 թվականը բանակցությունները եռակողմ ձեւաչափում էին, ինչն ամրագրված էր Բուդապեշտի հռչակագրով: Այնուհետ, Ղարաբաղը դուրս մնաց գործընթացից, ինչում կար եւ Բաքվի, եւ Երեւանի եւ համանախագահների մեղքը:

Վլադիմիր Կազիմիրովը Արցախի`բանակցային սեղան վերադառնալու այլընտրանք չի տեսնում, քանզի վճռվում է հենց Արցախի ճակատագիրը: Հարցին`այժմ տեսնո՞ւմ է այդ հավանականությունը, նա պատասխանել է, որ դա անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են ընդունում, թեեւ հստակ ժամկետներ չեն նշում, թե բանակցային ո՞ր փուլում պետք է Արցախը վերականգնի իր դիրքերը:

Պատասխանելով կարգավորման գործընթացի եւ բանակցային ներկայիս փուլին վերաբերվող հարցին, Վլադիմիր Կազիմիրովն ասել է, որ իր դիտարկումներով, կողմերի դիրքորոշումները`նկատի ունի երեք կողմերի`Արցախ, Հայաստան, Ադրբեջան, շարունակում են բավական կոշտ մնալ: Նա տպավորություն ունի, որ հարցի կարգավորում «այս» սերնդի պարագայում հնարավոր չէ, կարծում է, որ հարցը լուծում կստանա հաջորդ սերնդի օրոք:

Առանց սպիտակ բծերի

«Առավոտ»-ը մեջբերել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքը, որ նա ասել է երկրորդ նախագահի «ընդդիմադիր» հավակնությունների մասին լրագրողի ի պատասխան: Իսկ նա ասել էր. « Հորդորում եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել նախագահ բառը, որովհետեւ նրանք երբեւէ չեն ընտրվել որպես նախագահ»:

Անվանե՞լ, թե՞ չանվանել նախագահ Երկրորդ եւ Երրորդ նախագահներին՝ հիմք ընդունելով, որ նրանք չէին ընտրվել, այս հարցին թերթը փորձել է նայել, այսպես ասած, պատմական հայացքով:

Կար բոլշեւիկյան գործիչ՝ Լեւ Տրոցկի, որն իրենց հեղափոխության գլխավոր «շարժիչներին» մեկն էր եւ Կարմիր բանակի ճարտարապետը: Լուսանկարներում նա պատկերվում էր այլ բոլշեւիկների կողքին: Բայց երբ նրա եւ Ստալինի միջեւ հակասություններ առաջացան, լուսանկարներում նրա գլխի փոխարեն սպիտակ բիծ հայտնվեց: Այնուհետեւ այդ սպիտակ բծերը շատացան. «բացակայեցին» Զինովեւը, Կամենեւը, Բուխարինը եւ այլոք: Հարյուրավոր այլ լուսանկարների վրա նույնպես հայտնվեցին բազմաթիվ սպիտակ բծեր:

Սպիտակ բծերի միջոցով հակառակորդներին կամ անհաճո մարդկանց «մոռացնել տալը», ինչպես թերթն է նշում, հնուց եկող ավանդույթ է, եւ դա կապ չունի այն հանգամանքի հետ, թե որքանով էին այդ բացակայողները ճիշտ կամ սխալ:

«Հիմա ստացվում է, որ 20 տարի Հայաստանը նախագահ չի ունեցել, եւ այն մարդիկ, որոնք միջազգային պայմանագրեր են ստորագրել, օրենքներ են վավերացրել, հրամանագրեր են ստորագրել, իրականում «դե ֆակտո» նախագահ չէին: Բայց պետության պատմությունը շարունակական գործընթաց է, այստեղ «սպիտակ բծեր» չեն կարող լինել», - գրում է թերթը՝ հարց ձևակերպելով՝ ինչպե՞ս վարվել Տեր-Պետրոսյանի դեպքում, որը 1991-ին ընտրվել էր, իսկ 1996-ին, շատերի կարծիքով, չէր ընտրվել:

Միհրան Պողոսյանի գործարար քեռին և՞ս Հայաստանում չէ

«Իրավունք»-ին հասած տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ-ից անորոշ ժամանակով բացակայում է նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի հայրը՝ «Միկ մետալի» սեփականատեր Միքայել Հարությունյանը: Թերթը նշում է, որ վերջինս նաև ԴԱՀԿ նախկին պետ, այժմ քրեական գործով անցնող Միհրան Պողոսյանի քեռին է:

Ամենաընթերցվածը