Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երբ կրտսեր սերունդը հավերժացնում է պապերի սխրանքը
2019-05-09 19:32:23

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 

«Անմահ գունդ» քայլերթին այսօր անցավ Հայաստանի 9 քաղաքներում։ Մասնակիցները իրենց հետ տարել են Մեծ հայրենականի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:

 

Հովսեփյանների ընտանիքը, տան ավագների նկարները երեխաների ձեռքին, Լոռու մարզից եկել է «Անմահ գնդի» քայլերթին մասնակցելու: Հայրենական մեծ և արցախյան պատերազմի  մասնակից ծնողների հուշերն էլ հետներն էին բերել մայրաքաղաք: Ծնողների մասին պատմություններն ուղեկից են նաև այս ընտանիքի  երիտասարդ սերնդին։

 

12-ամյա Արմենը շատ պատմություններ գիտի նրանց մասին, սակայն այս պահին հիշեց արցախյան պատերազմի մասնակից  պապին։
 

«Իմ պապիկի անունը Գագիկ Մկրտչյան էր: Նա երկրապահի անդամ է եղել»:

 

Հոր մասին հիշողությունները,  արցունքներն աչքերին,  շարունակում է դուստրը: Երկրապահի անդամ հոր մասին հիշողությունները  միշտ տարել են մարտի դաշտ: Ղարաբաղյան պատերազմի տարիներին Արցախն էր նրա տունը՝ պատմում է: Շուշին ազատագրելուց հետո էլ միշտ  տան տիրոջ կարգավիճակով է այցելել բերդաքաղաք:

 

«Վիրավորվել էր: Երկար տարիներ բուժվեց: Մարտի դաշտում ոտքերը ցրտահարվել էին։  Դրանից հետո լավ չէր քայլում, բայց ամեն տարի ամեն գնով գնում էր Շուշի: Հատկապես այս օրերին նա Ղարաբաղում էր»:  


Իսկ Հովսեփյանների տան  արդեն հայրական հայրն ու մայրը  Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ են: Լվով, Խարկով, Ժելեզնոգորսկ, Կուրսկ քաղաքներում մարտնչած Գեղամ Հովսեփյանի երջանիկ ընտանիքի առհավատչյան նրա 10 զավակներն են: Լուսահոգի  վետերանի ամենափոքր զավակի՝  Ասատուր Հովսեփյանի հիշողություններում Հայրենական պատերազմի մասնակից ծնողի վիրավորում ստացած  օրերն են նույնիսկ դաջված:

«45 թվականի փետրվարի 5-ին  երրորդ անգամ Մոլոտով քաղաքում  վիրավորվում է երկու ոտքից: Փետրվարի 11-ին իրեն արդեն գնացքից պերմից ուղարկում են Հայաստան»:

 

Ծնողների  սիրո պատմությունն է անգամ զրուցակիցս հիշում: Մայրը՝ Արփիկ Հովսեփյանը, 17 տարեկանում աշխատել է Կիրովականի  հոսպիտալում և պատերազմից հետո  արդեն թիկունքում աշխատանքային պարտականությունները կատարելիս է հանդիպել իր ապագա   ամուսնուն՝ Գեղամ Հովսեփյանին:

 

«Երբ գնացքը կանգնում է նախկին Կիրովական քաղաքում, այդ ժամանակ գնացքից մայրս իջեցնում  է  վիրավորներին, որտեղ  ծանր  վիրավոր հայրս է լինում՝  անգիտակից վիճակում։ Հոսպիտալում Կիրովականի մայրս հանդիպում է հորս: Մայրս հորս խնամում է, երբ որ գիտակցության է գալիս, սիրահարվում է մորս», -ասում է Ասատուր Հովսեփյանը:   

 

Ծնողների մահից հետո էլ նրանց պատմությունները փոխանցում են տան երիտասարդներին: Եվ ամեն տարի նման միջոցառումներին մասնակցելով ծնողների կատարած սխրանքին հավերժություն տալիս:     

0:00
0:00

Ամենաընթերցվածը