Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պատերազմից ծնված երգեր
2019-05-09 19:08:17

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Պատմական բոլոր կարևոր իրադարձությունները ծնում են մշակութային արժեքներ՝ նաև երգեր։ Երգով կռվի գնացող ժողովրդի համար դրանք օդ ու ջրի պես կարևոր են: Այդ առումով բացառություն չէր 88-ի շարժումն ու արցախյան հաղթանակները:

Այդ հաղթանակները մեր ժողովրդի ոգին ամրացնող երգերից են ծնվել ու նոր երգեր ծնել՝ որպես սխրանքների պատմություն:

Մարտի դաշտում ազգային երգը ծանր հրետանու է նման: Հայրենասիրական երգն ու մարտական պարը հայ ֆիդայու, զինվորի վրա ներգործող հզոր զենք են: Դրանց շնորհիվ ավելի ճիշտ և խորն են ընկալվում հող  ու ջրի, երկրիպետականության արժեքը:

88-ի ազգային զարթոնքը ծնվեց, ուղեկցվեց ազգային հայրենասիրական երգի գոհարներով ու դարձավ նոր գոհարների ակունք: Արցախյան պատերազմում ևս հայրենասիրական երգն էր ոգևորում հայ մարտիկին ու անհավասար կռվում աներևակայելի սխրանքների մղում։

Սահակ Սահակյան. արցախյան շարժման առաջին տարիներին հազարավոր հայորդիներին հենց նրա երգերն էին ոգևորում, արթնացնում ազգային արժանապատվության քնած զգացումն ու ոգին: Դեռ ուսանողական տարիներին, երբ ընկերներով բարձրանում էին Ծիծեռնակաբերդի բարձունք, երգում էին իրենց հայտնի հայրենասիրական երգերը՝ «Ի բյուր ձայնից», «Բամբ Որոտան» և այլն:

Այդ ընթացքում նրա ձեռքն է ընկնում երգերի մի ձայնապնակ՝ նվիրված Անդրանիկին, Աղբյուր Սերոբին, Գևորգ Չաուշին և մեր մյուս ֆիդայիներին: Սահակ Սահակյանն իր համար նոր բացահայտումներ է անում և ազգային երգարվեստի մի ամբողջ շերտ նրան տանում է իր հետևից: Արցախում այդ երգերն ազատամարտիկների զենքը դարձան:

Լավ երգն ինքնաբերաբար է ծնվում: Սարքած երգը չի ընդունում ժողովուրդը: Գուսան Հայկազունի երգերի մեծ մասը հենց պատերազմի ժամանակ են ծնվել: Երբ Գետաշենը կռվում էր, Գետաշենի մասին երգ էր պետք, երբ ողջ ազգը վանկարկում էր՝ «Հայեր միացեք», միասնության երգ էր պետք, երբ պատերազմի դաշտում խուճապ էր, դժվարություններ կային նաև թիկունքում, պետք էր երգել՝ «Հպարտ գնացեք»:

Իսկ «Պիտի գնանք վաղ թե ուշ»- ը մեր հավերժական երազանքի երգն է: Արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունի այս երգերը կռվի դաշտում են ծնվել։

0:00
0:00

Ամենաընթերցվածը