Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Եռատոնի խորհուրդը. պատմում են հաղթանակը կերտողները
2019-05-09 18:37:02

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 

Արդեն 27 տարի Մայիսի 9-ը եռակի խորհուրդ ունի հայերի համար: Այդ խորհուրդն ամբողջացվում է «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվող տոնական միջոցառումներով: Այսօր էլ  յուրովի տոնական մթնոլորտ էր այստեղ՝ երեք սերունդների մասնակցությամբ:  «Հաղթանակ» զբոսայում առաջին զգացումը Հայրենական մեծ պատերազմի վետերանների նոսրացող շարքերից է ծնվում:

 

«Սա մի տոն է, որտեղ երկու շատ հակառակ զգացմունքներ իրար հետ են: Դա մահացածների, զոհվածների համար տխրությունն է եւ ուրախությունը, որ մենք հաղթել ենք այդպիսի թշնամուն»:

 

Ռոզալյա տատն էր: Հայրենական մեծ պատերազմի տարիների կապավոր Ռոզալյա Աբգարյանը: Ասաց, որ Մայիսի 9-ին առանձնապես չի պատրաստվում, սակայն, յուրաքանչյուր տարի իր աչքի առջեւով անցնում է այն ամենը ինչը տարել-տառապել է պատերազմի տարիներին՝ Ստալինգրադից մինեւ Պրագա, որտեղ էլ եւ ստացել է հաղթանակի լուրը, որի գինը հրաշալի գիտի.   

 

«Հաղթանակի տոն էր, որին մենք շատ երկար՝ 1418 օր սպասում էինք: Ես մենակ ցանկանում եմ բոլորին, որ խաղաղություն լինի, որ մեր երկիրը բարգավաճի, որ մեր ժողովուրդը արժանավայել ապրի»:
 

Բաքու քաղաքում ծնված պաշտոնաթող գնդապետ Իվան Ղուկասովն ասաց, որ առաջին դասարան է հաճախել, երբ սկսվել է Հայրենական մեծ պետերազմը:

«Երբ հաղթանակի մասին իմացանք, մենք երեխա էինք: Չէինք մտածում այդ ուրախության մասին, որովհետեւ մեր բոլոր տղամարդ հարազատները, այդ թվում՝ իմ հայրը, գտնվում էին ճակատում եւ կռվում էին: Մենք ուրախ էին այդ հաղթանակով, հպարտանում էինք, որ այդ Մեծ հաղթանակը եղավ մեր հարազատների, բարեկամների ու հարեւանների շնորհիվ: Դա մեծ հաղթանակ էր եւ հայ ժողովուրդն իր մեծ ներդրումն ունեցավ այդ հաղթանակի մեջ»:

 

Հենց այս հանգամանքների դասավորությունն էլ Իվան Ղուկասովի համար ճակատագրական է դարձել՝ որոշում է ու դպրոցն ավարտելուց հետո ընտրում զինվորականի մասնագիտությունը: Խորհրդային բանակում ունեցած երկարամյա փորձն էլ ներդրել է Արցախյան պատերազմի տարիներին:

Մարտական ընկերոջ հետ լիովին համաձայնեց Սամվել Սաֆարյանը: Նա եռատոնի խորհուրդը շատ մեծ է համարում եւ այն տեսնում է ամբողջության մեջ:

 

Ազատամարտիկն ասում է, որ շատ է սիրում հաղթական երգեր: Նման երգեր գրավում են նաեւ փոքրիկներին: «Հաղթանակի» զբոսայգի զինվորական համազգեստով այցելած փոքրիկ Արամն ասաց, որ երգեցողության դասերի է գնում՝ հատուկ զինվորական երգեր սովորելու ու երգելու համար: Երազում է զինվոր դառնալ:  

 

Արամիկի հայրն ու հորեղբայրը զինվորականներ են, նրանց հետ հասցրել է լինել նաեւ Արցախում: Զենքեր էլ ունի: Խաղալիք ավտոմատ է՝ ասաց:


0:00
0:00

Ամենաընթերցվածը