Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Զինվորի թաշկինակը» Մեծ Հարենականում զոհվածի խորհրդանիշն է
2019-05-09 16:14:45

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Արմավիրում հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությունը մեկնարկեց քայլերթով Արմավիր քաղաքի հրապարակից մինչև կայարանամերձ հրապարակ և քաղաքային զբոսայգի, որտեղ ծաղիկներ են խորնարհվել Հայրենական և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձանին:

Այս անգամ քայլերթը նշանավորվել էր «Զինվորի թաշկինակ» 17 մետր երկարությամբ  պաստառով, որտեղ նշված էին Մեծ հայրենականին զոհվածների տվյալները: Քայլերթի մասնակիցները կրել են նաև պատերազմի մասնակիցների մեծ  լուսանկարները:

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման տոնակատարությունն Արմավիրում սկսվեց հանդիսավոր քայլերթով, որին միացել էին Մեծ հայրենականում զոհված և հաղթանակած զինվորների սերունդները: Արմավիրի պատանի երկրապահները կրում էին   պատերազմի մասնակիցների  և  զոհվածների լուսանկարները:


Քայլերթի  մասնակիցների շարքերում Հրաչյա Անդրեասյանը ձեռքին ամուր պահել էր հոր՝ Վազգեն Անդրեասի  Խուրշուդյանի նկարը: Ասում է ազգանունը վերցրել են պապիկի անունից:  Վազգեն Խուրշուդյանը պատերազմին մասնակցել է 1941թ-ից մինչև 1945 թվականի մարտի 9-ը ՝ Կովկասից հասել Հունգարիա:

«Զոհվել է 1945թ-ին Բալատոն լճի մոտակայքում, վերջին ամենաահեղ մարտերի ժամանակ: Շիրիմը պահպանված է  Սեկեշֆեհերվարում: Կարմիր խաչ միջոցով գտնվել է իր զոհվելու վայրը»:


Հրաչյա Անդրեասյանը հնարավորություն է ունեցել Հունգարիայում 5 անգամ այցելել  հոր շիրիմին: Այսօր նա խոնարհումով և երախտագիտությամբ ծաղիկներ դրեց  Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանին: 

Թմբուկի հնչյունների ներքո քայլերթի մասնակիցներն  առաջին շարքում տանում էին  մի մեծ պաստառ՝ զինվորի թաշկինակ անվամբ, որտեղ միավորված էին հայրենական պատերազմում զինվորների նամակների պատառիկները:

Նախաձեռնության հեղինակը Ռադիկ  Գինոսյանն է, ով ծնունդով Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից է և ՌԴ Պսկով քաղաքի  «Մաշտոց» կրթական մշակությաին կառույցի ղեկավարը:


«Ես կամավոր եմ եղել «Հովազների հետքերով» խմբին և որոն ումներ ենք կատարել Պսկովի մարզի անտառներում: Տեղանքում շատ կային ոսկորներ, դրանց հետ նաև սև լաթեր: Պարզվեց, որ դրանք զինվորների թաշկինակներն էին: Հիմա մենք փորձում ենք այս կերպ պահել մեր զոհված պապերի հիշատակը: Ճանաչելի դարձնել նրանց անունը»:

Զինվորի թաշկինակները լայն տարածում գտան, որով անմահացնում են կյանքը հայրենիքին տված զինվորներին: Այժմ այդ թաշկինակները միավորվել և դարձել էին 17 մետր երկարությամբ պաստառ: Թաշկինակներում գրված են մեծ հայրենականում զոհվածների տվյալները:


Արմավիրի զբոսայգին մարդաշատ է, գույնզգույն փուչիկներ, կարուսելներ, երգ-երաժշտություն: Հաղթանակի օրվա կապակցությամբ այստեղ հայկական և ռուսական զորամասերի նախաձեռնությամբ բացվել էր դաշտային ճաշարան: Հանդիսավոր միջոցառումից հետո հյուրերը Արմավիրի մարզպետի և քաղաքապետի ուղեկցությամբ տեղավորվեցին սեղանների շուրջ: Նրանց մատուցեցին կաղամբով ապուր՝ բորշչ, հնդկաձավարով փլավ և վինեգրետ:

Քիչ հեռու վրանների տակ հաղթանակն էին տոնում սահմանապահ զորամասի զինվորների ընտանիքները:

Արմավիրում տոնական շունչը դեռ կշարունակվի մինչև երեկո:

0:00
0:00

Ամենաընթերցվածը