Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Խաչքար. Խաչքարի արվեստը» գիրքը` ընթերցողի սեղանին
2019-05-03 12:35:02

Յարությիւն Խաչատուրեանի և Միշէլ Պասմաճեանի «Խաչքար. Խաչքարի արվեստը» գիրքը, որի շնորհանդեսը նախատեսվում է վաղը «Զանգակ» գրատանը, ամբողջությամբ նվիրված է խաչքարերին և ունի նպատակ՝ ներկայացնել սփյուռքում՝ Երուսաղեմում ու Նոր Ջուղայում գտնվող հայկական խաչքարերի ամբողջական ժողովածուն: Յարութիւն Խաչատրեանն ու Միշէլ Պասմաճեանը ավելի քան տասը տարի աշխատել են այս երկու քաղաքներում, ինչպես նաև Հայաստանում՝ հավաքելով և լուսանկարելով խաչքարերի արվեստի բացառիկ ժառանգությունը, որը, ի դեպ, 2010թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես ոչ նյութական մշակութային համաշխարհային ժառանգության մաս:

Այս աշխատանքը, փաստագրելով յուրաքանչյուր հուշարձանի բոլոր մանրամասները և դրան հավելելով լուսանկարներ, ստեղծում է նաև խաչքարերի պահպանության հնարավորություն: Երկրորդ հերթին,հեղինակներն աշխատել են ստեղծել մի համակարգ, որը հնարավորություն կտա վերլուծել, դասակարգել և ցուցակագրել մեծ քանակությամբ հավաքագրված պատկերագրական և վիմագրական տեղեկությունները:

Ամենաընթերցվածը