Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սարյանի հետքերով
2019-05-02 13:40:55

Մ. Սարյանի տուն-թանգարանում գործող «Սարյան» արվեստի ստուդիան «Սարյանի հետքերով» գեղանկարչական ծրագրի շրջանակում մայիսի 4-ին կազմակերպում է պլեներային աշխատանք բնության գրկում:

«Սարյանական հետքերը» այս անգամ կտանեն Էջմիածին՝ Սբ. Հռիփսիմե եկեղեցի, որը նկարիչ Մարտիրոս Սարյանն արտացոլել է կտավում (վերնագրված՝ «Արարատը և Հռիփսիմեն», 1945 թ.):

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է նաև այցելություն Խորեն Տեր-Հարությանի և Ռուբեն Սևակի թանգարաններ:

Ստուդիայի կողմից կազմակերպվող պլեներային աշխատանքները կազմակերպվում են 2018 թվականի ապրիլից: Նպատակն է ծանոթանալ արվեստի ստեղծման գաղտնիքներին, հմտություններին՝ բացահայտելով Վարպետի ստեղծագործական ներաշխարհը և սարյանական հրաշագեղ կտավների ստեղծման ոգեշնչման աղբյուրը:

Ամենաընթերցվածը