Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Կհանդիպենք մեծն Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ երեկոյին». Քեյթ Ռայան
2019-05-02 11:56:30

Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ երեկոյին, որը տեղի կունենա մայիսի 26-ին, ի թիվս այլ արտիստների, հանդես կգա նաև «Voyage Voyage» երգով մեծ ճանաչում ձեռք բերած ֆրանսիացի երգչուհի Քեյթ Ռայանը:

Մինչ Հայաստան ժամանելը՝ Ռայանը հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է. «Ողջո՜ւյն Հայաստան: Ես Քեյթ Ռայանն եմ, և ձեզ հետ կհանդիպեմ մայիսի 26-ին Երևանում՝ մեծն Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ համերգին: Շուտով կտեսնվենք»:

Քեյթ Ռայանի տեսաուղերձի հղումն է՝ https://www.facebook.com/events/2380477628631066/permalink/2406748939337268/

«Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան նաև համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Ամենաընթերցվածը