Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2018-08-07 19:01:31
Միջազգային
Ռուս-վրացական հարաբերությունները բարելավելու ճիգերն արդյունք չտվեցին՝ ասում է վրացագետը
Մոսկվան կոշտ է արձագանքում իր սահմաններին մոտ Վրաստանի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հեռանկարին: Թբիլիսիում սակայն վստահեցնում են՝ Վրաստանը բոլոր չափանիշներով համապատասխանում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցոթյան հեռանկարին: Նրանք ակնկալում են անդամակցություն առաջիկա տարիների ընթացքում:
2018-08-07 14:39:21
Միջազգային
Թեհրանը կշարունակի «պահել իր խոսքը»՝ չնայած սահմանափակումներին
Ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են , որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման մասին Դոնալդ Թրամփի հրամանագրին: Նա ասել է, որ Թեհրանը կշարունակի «պահել իր խոսքը»՝ չնայած սահմանափակումներին:
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կզղջա, որ նոր պատժամիջոցներ է սահմանել: Ռոհանին նաև միասնության կոչ է արել մյուս երկրներին նոր տնտեսական սահմանափակումների ֆոնին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:
Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան:
2018-08-07 12:30:40
Միջազգային
Մոգերինին կոչ է արել եվրոպական ձեռնարկություններին ակտիվացնել Իրանի հետ առևտուրը և տնտեսական գործունեությունը
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել եվրոպական ձեռնարկություններին ակտիվացնել Իրանի հետ առևտուրը և այդ երկրում տնտեսական գործունեությունը: Այդ մասին նա հայտնել է Վելինգտոնում Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
2018-08-07 12:20:36
Միջազգային
ԱՄՆ-ը վերականգնում է Իրանի դեմ կոշտ պատժամիջոցները
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները:
Միացյալ Նահանգների պատժամիջոցների առաջին փուլը ուժի մեջ է մտնում օգոստոսի 7-ի կեսգիշերին: Պատժամիջոցները վերաբերում են, մասնավորապես, Իրանից ավտոմեքենաների, գորգերի, սննդամթերքի արտահանմանը և այդ երկիր գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածխի ներմուծմանը, Թեհրանին կարգելվի նաև որոշ օդանավեր ձեռք բերել, և այլն:
2018-08-06 18:05:10
Միջազգային
ԱՄՆ սպառնում է շարունակել պատժամիջոցները. Իրանն անդրդվելի է
Ինչ զարգացումներ են սպասվում Իրան-ԱՄՆ հարաբերություններում: ԱՄՆ-ը սպառնում է Թեհրանին նոր պատժամիջոցներով , Թեհրանը հորդորում է նահանգներին վերադառնալ միջուկային համաձայնագրի շուրջ կնքված պարտավորությունների կատարմանը:
2018-08-06 10:16:59
Միջազգային
Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը կվերականգնվի
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի դեմ նախկինում սահմանված պատժամիջոցների մի մասն առաջիկա ժամերի ընթացքում կվերականգնվի:
Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ՝ Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում:
2018-07-25 16:58:23
Միջազգային
Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել. ինչ են պատմում ականատեսները
Աթենքի մոտակայքում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 74-ի: Ուժեղ քամու պատճառով կրակը արագ տարածվում է։ Հարյուրավոր հրշեջներ պայքարում են կրակի դեմ, փրկարարները նավերի և ուղղաթիռների օգնությամբ բնակիչներին հեռացնում են վտանգավոր վայրերից: Հունաստանի մայրաքաղաքի արվարձանների որոշ բնակիչներ ապահովության նկատառումներով լքել են իրենց տները։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարված: