Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի
2019-04-29 17:27:03

Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի ՖԲ էջից

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երգի պետական թատրոնում լռություն է: Աշխատակիցներից ասացին, որ այստեղ փակ դռների հետևում թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը հանդիպում է արդեն նշանակված տնօրեն Արմեն Սարգսյանի հետ:

«Այո՛, այո՛ եղել է նշանակումը, ամսի 26-ից»:

Երկար սպասելուց հետո զրուցեցինք երգահան Անիտա Հախվերդյանի հետ: Վերջինս նշեց, որ արդեն նախկին տնօրեն Արթուր Ասատրյանն ունի առողջական լուրջ խնդիրներ և բուժման նպատակով մեկնել է Միացյալ Նահանգներ:

«Սա ժամանակավոր նշանակում է, որից  հետո պետք է լինի մրցույթ: Ժամանակը ցույց կտա՝ սա լավ է, թե՝ ոչ»:

Նորանշանակ տնօրենն առաջին շնորհավորանքն ընդունեց «Ռադիոլուրից»:  Կառավարության որոշմամբ 6 ամսվա ընթացքում  կկայանա  տնօրենի ընտրության համար հայտարարվող  մրցույթը: Կմասնակցի՞ ժամանակավոր պաշտոնակատարը մրցույթին՝ հարցնում եմ։

«Դեռ չեմ որոշել: Ժամանակը կգա կորոշեմ: Կամ կմասնակցեմ, կամ ոչ: Նման խնդիր դեռ դրված չի»:

Թատրոնին նոր շունչ տալու ծրագրերով է ստանձնելու ժամանակավոր պաշտոնը: Իսկ Երևանի ավագանու իր մանդատը վայր չի դնելու: Երկու աշխատանքներն էլ կատարելու է մեծ սիրով՝ վստահեցնում է:

Ավելի վաղ հաղորդավար, պրոդյուսեր, լրագրող, «Իմ քայլը» դաշինքից Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանի  անունը շրջանառվում էր որպես Օրբելյանին տնօրենի պաշտոնում փոխարինող: 

0:00
0:00

Ամենաընթերցվածը