Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչու մինչեւ այժմ չի կնքվել «Հայֆիլմ»-ի հետ պայմանագիրը
2019-04-27 13:55:35

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Կառավարության որոշմամբ՝ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի»  մի հատվածը վարձակալության հանձնվեց «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸին, սակայն մինչև օրս երկու կողմերի միջև պայմանագիր չի կնքվել:

Մեկ ամսից ավելի կա կառավարության որոշումը, ըստ որի՝ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան» պետք է վարձակալության հանձնվի «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերությանը՝ 15 տարի ժամկետով` ամսական 800 000 դրամ վարձավճարով:

Որոշումը կա, բայց մինչև օրս «Կինոկետ Փրոդաքշնս» ընկերության եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի միջև վարձակալության պայմանագիր չի կնքվել:

Կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը «Ռադիոլուր»-ին փոխանցում է՝ ինչ պատճառով է, որ գործն առաջ չի գնում:  

«Կարծես թե ներդրողների մոտ որոշ խնդիրներ կան, որոշ հարցեր կան, որ պետք է հարթվեն։ Համենայն դեպս, մեզ այդպես են ասել: Այսօր կամ վաղը պետք է հանդիպենք՝ հասկանալու՝ ինչ խնդիրներ են և արդյո՞ք լուծվող, հարթվող են»:

Դեռ մարտի 21-ին, երբ որոշումը քննարկվում էր կառավարության նիստում, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նկատել էր, որ պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում պայմանագիրը միակողմանի կլուծվի, վարձակալն էլ կվճարի տուգանք` չկատարված ներդրման կրկնապատիկի չափով:

«Կինոկետ Փրոդաքշնսը» պայմանագրով նաեւ պարտավորվում է «Հայֆիլմ» կինոստուդիայում իրականացնել բացառապես կինոարտադրական գործունեություն:

«Վարձակալը պարտավորվում է 3-5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրում, որից 2.5 մլն եվրոն բարելավումների` տարածքի և դրա կենտրոնական հատվածում գտնվող լողավազանի բարեկարգման, կանաչապատման, հյուսիս-հարավ ճանապարհին միացող հատվածի վերանորոգման, տարածքի լուսավորման, ինչպես նաև դրա կապիտալ վերանորոգման համար»:

«Կինոկետ Փրոդաքշնս» ընկերությունն այս պահին դեռ մեկնաբանություն չի տալիս, թե ինչ խնդիրների մասին է խոսքը եւ արդյո՞ք կան նման խնդիրներ: Պետգույքի նախագահն ասաց՝ եթե խնդիրները չլուծվեն կառավարության որոշումն առ ոչինչ կհամարվի:

Ու եթե կոմիտեի նախագահի ու ներդրողների հանդիպումը կայանա, մոտ ապագայում պարզ կլինի՝ լուծելի՞ են առկա խնդիրները, թե՞ «Հայֆիլմ» կինոստուդիան» նորից դատարկ կմնա:

0:00
0:00

Ամենաընթերցվածը