Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
dfdfg
«1000 դրամների» օրենքը կտարածվի նաեւ 2015-16 թթ.- ի վրա
2018-08-09 15:04:49

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, գործող օրենքուվ մինչ օրս հատուցում էր  2017 թ.-ի հունվարի 1-ից հետո  հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց կամ նրանց հարազատներին: Հիմնադրամի միջոցները մեծացել են եւ հնարավորություն կա փոխհատուցումների ժամկետը ետ տալ մինչեւ 2015 թվականի հունվարի մեկը:



Քննարկված եւ դե ֆակտո կայացված որոշման մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

hello world

Ի դեպ, վարչապետն այսօր նաեւ հայտարարեց, որ կան ոչ անհայտ ընկերություններ, որոնք չեն վճարում այդ հազար դրամները կամ պարտքեր ունեն: «Մենք պետք է կոչ անենք բոլոր ընկերություններին վճարումները պարտաճանաչ կատարել: Այս հիմնադրամը պետք է շարունակի մեծանալ, շահառու պետք է դարձնենք ավելի վաղ ժամանակ վիրավորում ստացած կամ զոհված մեր հայրենակիցներին եւ նրանց ընտանիքներին»:

0:00
0:00

Օրվա երկրորդ կեսին արդեն որոշումը վերջնականապես քննարկվեց եւ հաստատվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի խորհրդի 8-րդ նիստում, որը կայացավ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում: Այսպիսով՝ 2015 եւ 2016 թվականների ընթացքում, սահմանված չափանիշերին համապատասխան, նախկին զինծառայողները նույնպես ճանաչվում են հիմնադրամի շահառուներ:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի փոխանցմամբ. «Ընդհանուր առմամբ նշված գործընթացի շահառուներ կարող են դառնալ 183 զոհվածի ընտանիք եւ զինհաշմանդամ: Այդ թվում՝ 156 ընտանիք եւ 27 զինհաշմանդամ»:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը մանրամասնեց այն մեխանիզմները, որոնք կգործեն այս փոխհատուցումների դեպքում: Հաստատված շահառուները վճարումները կստանան յուրաքանչյուր ամիս 20 տարի շարունակ: Երեք ավելի անչափահաս երեխա ունեցողների դեպքում կտրվեն նաեւ 100 հազարական ամսավճարներ:

0:00
0:00

Որոշումը կայացված է, սկսվում է փաստաթղթերի հավաքագրման գործընթացը: Հստակեցվեց, որ գործընթացը պետք է ավարտվի մինչեւ հոկտեմբերի 15-ը:

Ամենաընթերցվածը