Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-19 15:20:17
Հասարակություն
«Հարկային տեռոր» հրապարակման վերաբերյալ ՊԵԿ-ի պարզաբանումը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի հունիսի 19-ի «Հարկային տեռոր» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարել պարզաբանել, որ հարկային մարմինը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով վարչարարությունն իրականացնում է իրավախախտումներ (այդ թվում` ՀԴՄ շահագործման կանոնների) թույլ տվող բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ` անկախ հարկ վճարողի այս կամ այն խմբին պատկանելու հանգամանքից: 2019թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում շուրջ 2600 դեպքով տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ (այդ թվում` 2-րդ դեպքով 305 հատ, 3-րդ դեպքով` 40 հատ), և տվյալ ընկերությունը հանդիսանում է տուգանված ընկերություններից մեկը:
2019-06-19 13:41:13
Հասարակություն
5.2 տոկոս տնտեսական աճը լա՞վ է, թե՞ վատ
Չնայած ներքաղաքական զարգացումներով պայմանավորված ռիսկերի, որոնց վերաբերյալ, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ձեւակերպմամբ, շատ են եղել շահարկումներ, այդուհանդերձ, հնարավոր է եղել 2018-ին պահպանել մակրոկայությունյունը, հարկաբյուջետային կայունությունը, ֆինանսական կայունությունը, եւ բյուջեի կատարման գործընթացը:
2019-06-19 12:46:36
Հասարակություն
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժել է ինքնաբացարկի մասին միջնորդությունը
Դատավոր Արթուր Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօրվա նիստում կրկին դատավորի ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել:
Մարտի 1–ի գործով տուժողների իրավահաջորդները նույնպես միացել էին Խուդոյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը։
2019-06-19 11:22:32
Հասարակություն
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները մասնավորեցման ցանկից կհանվեն
Ազգային ժողովն այսօր 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընդունել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի 2 կազմակերպություն` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները մասնավորեցման ցանկից կհանվեն:
2019-06-19 09:32:18
Հասարակություն
Ի՞նչ են գրում թերթերը
«Ժողովուրդ». Վեթթինգը ԲԴԽ-ն կանի
«Առավոտ». Ժամանակի անիմաստ կորուստ
«Ժամանակ». ԼՀԿ առաջարկը. Ինչ պահանջներ պետք է ներկայացվեն ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին
«Իրավունք». Փաշինյանի հետ Կարապետյանը Բեգլարյանի հա՞րցն է քննարկել
«Փաստ». Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն
2019-06-18 19:05:45
Հասարակություն
Ուժեղացված ծառայություն՝ մարզերում․ «օրենքով գողեր» են բերման ենթարկվել
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես և հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով։
2019-06-18 18:24:56
Հասարակություն
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը՝ հունիսի 27-ին
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը տեղի կունենա հունիսի 27-ին: Ինչպես հայտնում են պատրիարքարանից, նման որոշում է կայացվել այսօր առավոտյան պատրիարքարանում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ գումարված Կրոնական ժողովի նիստի ժամանակ:
2019-06-18 18:18:31
Հասարակություն
Նախագահը ներկա կգտնվի Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը (The International Paris Air Show):
2019-06-18 18:03:17
Հասարակություն
Վերադարձ Հայաստան. Ծովակ Սողոմոնյան
Հինգ տարի առաջ նա եկավ Հայաստան ու որոշեց՝ առանց Հայաստանի այլևս չի կարող։ «Վերադարձ Հայաստան» կազմակերպության աշխատակից Ծովակ Սողոմոնյանն այսօր արդեն իր մասնագիտական կարողություններն է ներդնում, որպեսզի իր օրինակը ուղեցույց դառնա շատերի համար։